Ադրբեջանը կիրառում է «Գեբելսի 10 օրենքները»՝ սուտը մատուցում է որպես ճշմարտություն․ Ռուբեն Աղուզումցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Պատերազմն ընթանում է ոչ միայն պատերազմի դաշտում, այլև մարդկանց ուղեղներում, հոգեբանական տարածքում։ Ադրբեջանը պարբերաբար հայկական ինֆորմացիոն տիրույթ է նետում կեղծ լուրեր, որ, օրինակ, գրավել են այս կամ այն տարածքը, կոչ են անում քաղաքացիներին հեռանալ բնակավայրերից։

Հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանի այս մարտավարությունը նման է հոգեբանության մեջ հայտնի «Գեբելսի 10 օրենքները» մեթոդին՝ սուտը մատուցում է որպես ճշմարտություն։

«Դա մեկ նպատակ ունի՝ հնարավորինս թուլացնել մեր պայքարը, հակազդեցությունը, որովհետև հայերս հայրենասեր ենք, նման իրավիճակներում միացյալ ենք դառնում, և ուժը միացյալ լինելու մեջ է։ Ադրբեջանը փորձում է մեր միացյալ լինելը փլատակների ենթարկել։ Մարդիկ տարբեր են՝ մեկը զգայուն է, մյուսը զգայուն չէ, կան մարդիկ, որ կորուստ են ունեցել, որոշները սպասում են, որ կարող է կորուստ ունենան, և այս ինֆորմացիան տարբեր է ընկալվում։ Շատ զգույշ է պետք լինել, խոսքը մեծ ուժ է»։

Ռուբեն Աղուզումցյանը վստահ է՝ այսօր անհրաժեշտ է հոգեբանական ոչ խորը, առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերել, որպեսզի մարդն օտարացված, ուշադրությունից դուրս մնացած չզգա։

«Մեր պայքարը թուլացնելու ամենալավ ձևը խուճապի մատնելն է, որովհետև խուճապի ժամանակ ուղեղը չի կարողանում լավ, ճշմարիտ վերլուծություն անել, և վատ պատկերացումների ուղղությամբ է գնում։ Ադրբեջանցիները փորձ ունեն խուճապի առաջացման, ընդհանրապես՝ թուրքական ազգը խորամանկ է, ինչի մեջ կան այդ քայլերը։ Ասվում է կիսաճշմարտություն, օրինակ՝ «Մենք պայքարում ենք», և այդ բառից հետո ցույց է տրվում ինչ-որ բան, ավելի է մարդը հավատում։ Պետք է վերանցել այն աղբյուրները, որոնք այդ նպատակով են աշխատում, և մեր լրատվամիջոցները պիտի դառնան ավելի հստակ»,- ասում է հոգեբանը։

Իսկ ի՞նչ հետևանք կունենա այն, որ մարդիկ սկսեն հավատալ ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքներին։ Ռուբեն Աղուզումցյանն օրինակ է բերում վերջերս տեղի ունեցած մի դեպք․ «Շատ համոզված ձայնով «հայկական» սև հագուստով մեկն ասաց, թե սև մեքենայով մարդ է պտտվում Երևանում, հայտնում է՝ հավաքեք ուտելիք, իբր, Ղարաբաղ տանելու, հետո այդ ուտելիքի մեջ սրսկումներ է անում, քնեցնում է մեր զինվորներին, բայց հետո պարզվեց դա կեղծիք է։ Բայց մարդիկ կան, որոնք լսում են և նրանց վրա դա շատ է ազդում»,- նշեց Աղուզումցյանը։

Արցախի պատերազմը հայրենական է որակվում՝ լինել-չլինելու հարց է։ Նման իրավիճակներում, հաղթական լուրերից բացի, մարդիկ ստանում են նաև զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ, ինչպե՞ս պայքարել ընկճախտի դեմ։ Ըստ հոգեբանի՝ մարդիկ պետք է տիրապետեն իրենց․ «Որպեսզի մարդը դառնա բանական, ինքն իրեն պետք է տիրապետել կարողանա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան