Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը AlJazeera-ին

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը AlJazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ արտաքին ագրեսիայի դեպքում թիվ մեկ խնդիրն է՝ պաշտպանել բնակչությանը հարձակումից։

«Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել բանակցությունների մասին։ Ներկայիս լայնամասշտաբ ագրեսիայի իրավիճակում ես վստահաբար կարող եմ ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի»,- ասել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ նման օրակարգ կա, սակայն կճանաչի, թե՝ ոչ, կախված է մի շարք իրադարձությունների զարգացումից։

Հարցին էլ՝ արդյո՞ք Հայաստանն ունի ապացույցներ, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, վարչապետն արձագանքել է, որ բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են, օրինակ, Reuters-ն կամ Gaurdian-ը, բազմաթիվ հրապարակումներ են արել, որոնք ապացուցում են, որ Թուրքիան Սիրիայից զինյալներ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ մարտնչելու։

Դիտարկմանը, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ այս հակամարտությունից տուժում են Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները, քանի որ բանակցային գործընթացում Հայաստանն ու Ադրբեջանն անդադար բաց են թողնում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները, արդյո՞ք այս պնդումները ճիշտ են և արդյո՞ք խաղաղ կարգավորման համար քայլեր արվել են, ՀՀ վարչապետը պատասխանել է․ «Ըստ էության, հնարավոր ամեն ինչ արվել է։ Երբ ես դարձա վարչապետ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ առաջարկով հանդես եկա, որ այս հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի բնակիչների համար։ Սակայն, ցավոք, Ադրբեջանը 2000-ականներից զարգացնում է հարցի ռազմական ճանապարհով կարգավորման տեսակետը։ Ադրբեջանը չի ցանկանում գնալ փոխզիջումների, ակնհայտ է, որ բռնապետական երկրի ղեկավարը չի կարող գնալ փոխզիջումների, քանի որ նման քայլի կարող են գնալ միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարները։ Փոխարենն Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի ամբողջականության ապահովման սկզբունքով, ինչը չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ այդ կերպ Ադրբեջանը վերադառնում է 80-ականների վերջ՝ դեռևս Խորհրդային Միության տարիներին, իսկ հակամարտությունը չի կարող լուծվել՝ այն վերադարձնելով իր մեկնարկային կետ»։