«Որդի ես ունեցել». բարի լուրը հասել է առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շենգավիթ» ԲԿ-ում այս օրերին արցախցի 3 տղա է ծնվել։ Այսօր Factor TV-ն այցելել է նորածիններին, զրուցել մայրիկների հետ։

25 տարեկան Ալիսայի երկրորդ որդին է Արարատը, մեծը 2 տարեկան է։ Անհամբեր եղբոր հետ հանդիպման է սպասում։ Մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը պատմում է՝ նախորդ օրերին մայրիկն ավելի վատ է եղել։ Հիմա արդեն հեգեպես համեմատաբար հանգիստ է։

Արարատի հայրիկի անունն էլ է Արարատ, դիրքերում է հիմա։ 4 օր կապ չլինելուց հետո այսօր իմացել է՝ որդի է ունեցել։

Արցախցի նորածիններից մեկն էլ Արայիկն է։ Հադրութից է հասել Երևան։ Մայրիկի՝ Հերմինեի եղբայրները, հայրը հիմա էլ դիրքերում են՝ առաջին գծում։ Հերմինեն ասում է՝ հոր հետ վերջապես կարողացել է խոսել այսօր, ասել է՝ առաջին գիծն ամուր է, չմտածես, առաջին թոռանս դու լավ նայի։

Փոքրիկին լույս աշխարհ գալուց օգնել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանը։ Ասում է՝ մայրն էլ, փոքրիկն էլ լավ են։

Բժիշկը հիշում է՝ նույն ապրումները 2 ամիս առաջ է ունեցել՝ հուլիսին, երբ էլի իր օգնությամբ տավուշցի եռյակ ծնվեց՝ երկու տղա և 1 աղջիկ։

Այդ օրերին էլ, հիմա էլ շատերն են գալիս «Շենգավիթ»՝ ինչ-որ բանով օգնելու, ինչ-որ մի բան նվիրելու համար։ Բժշկական կենտրոնում վստահեցնում են՝ փոքրիկներն ու նրանց մայրիկներն ապահովված են ամեն ինչով։ Ոչ մի բանի կարիք չունեն նաև բուժկենտրոնում այս օրերին բուժում ստացող մյուս վիրավորները։ Նրանց հետ զրուցել չենք կարող, բայց վիճակի մասին մանրամասներ կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը մեզ փոխանցեց։

Միակ բանը, ինչի կարիքը հիմա կա, հաղթանակն է, որ Արարատը, Արայիկը և մյուս բոլոր նորածիններն ու ծնվել պատրաստվող փոքրիկներն այլևս կարիք չունենան ապրել ապաստարաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան