Պուտինը, Թրամփն ու Մակրոնը ԼՂ-ում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցելու մասին հայտարարություն են տարածել

Լուրեր

16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնն ամենավճռական կերպով դատապարտում են բռնության սրումը, որը գրանցվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը հրապարակել է Կրեմլը։

«Մենք սգում ենք զոհերի համար ու մեր ցավակցություններ ենք հայտնում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակցող կողմերի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները։

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ իրենց վրա պարտավորվածություն վերցնել բարեխղճորեն և առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- ասված է հայտարարության մեջ։