«Դրսից մեզ օգնել են, որ բանակից բան չգողնանք». Սեյրան Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյանի մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը վաղուց ցանկություն էր  հայտնել պաշտոնը թողնելու: Գեներալն այս մասին հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Բաղմանյանի պաշտոնանկությանը: 

«Դաժը ես եմ իրան ասել են ժամանակ դուրս արի», – նշեց Սարոյանը պնդելով, որ Հայկազ Բաղմանյանը միշտ լավ  է ծառայել։

Գեներալի կարծիքով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը հավանաբար կապված է նախարարությունը նոր կադրերով համալրելու հետ:

«Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծանք վերջ։ Մի քանի անգամ էլ կարող ա հրաման չի կատարել կամ թերացել ա», – ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ վրդովվելով լրագրողների այն հարցերից, որոնք առնչվում էին Բաղմանյանի կողմից հնարավոր չարաշահումների հետ:

Նկատենք նաև, որ Սեյրան Սարոյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ շեշտելով, որ Հայաստանից դուրս գտնվող իրենց ընկերները օգնել են իրենց, որպեսզի բանակից գողանալու առիթ չլինի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայկազ Բաղմանյանի ազատման հրամանը: Ավելի վաղ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին ինքն է հորդորել զորացրման զեկուցագիր ներկայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում: