Էրդողանը շահագրգռված չէ Կովկասում հաստատուն խաղաղության հաստատմամբ. DW-ի վերլուծականը

Լուրեր

19.04.2024 | 18:46
«Փորդ կթափեմ»․ քաղաքացին պնդում է՝ Բյուրեղավանի համայնքապետը իրեն առևանգել է, վերջինս զավեշտ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:30
A-politic Վարդան Ոսկանյանի հետ․ ԱՆՈՆՍ
19.04.2024 | 18:24
Այցը պատմական էր, օրակարգը՝ հագեցած․ ամփոփվել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա
19.04.2024 | 18:15
Կրեմլի՝ ՀՀ-ով զբաղվող պաշտոնյաները տապալել են իրենց աշխատանքը․ ՌԴ-ին ևս ծանր հետևանքներ է լինելու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:09
Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր․ փոխնախարարը հանդիպել է ԱԶԲ պաշտոնյաների հետ
19.04.2024 | 18:03
Երևանը Բաքվին՝ 2,5 գյուղ, Բաքուն Երևանին՝ անվտանգային ռիսկերի նվազում, Ալիևը Պուտինի հետ հանդիպման է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 17:52
Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը
19.04.2024 | 17:43
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները
19.04.2024 | 17:31
Անկարայի ու ԵՄ-ի հարաբերությունները Կիպրոսի հետ կապելն անընդունելի է․ Թուրքիայի ԱԳՆ
19.04.2024 | 17:20
Ինչ տեսք ունի Ադրբեջանի հետ նախնական համաձայնեցված սահմանահատվածը․ վարչապետի աշխատակազմը քարտեզ է հրապարակել
19.04.2024 | 17:18
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է
19.04.2024 | 17:16
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ՀՀ ԱԳՆ
19.04.2024 | 17:10
Այն ուժ էր տարածաշրջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայության դեմ, ոչ թե Ադրբեջանի․ Մեջլիսի պատգամավորները՝ ռուս խաղաղապահների մասին
19.04.2024 | 17:02
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
19.04.2024 | 16:54
Ռուսաստանի մի շարք մարզերում Հաղթանակի օրվա շքերթները չեղարկվել են
Բոլորը

Թուրքիան կարող էր զսպող դերակատարություն ունենալ իր «եղբայր» Ադրբեջանի համար՝ օգնելով խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայից։ Սակայն Անկարան մեծ սիրով այն ավելի թեժացնում է, ասվում է DW-ի ռուսական ծառայության հրապարակած վերլուծությունում։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ թուրքական բանակը դեռ ոչ վաղ անցյալում համատեղ զորավարժություններ էր անցկացնում Բաքվի հետ՝ ադրբեջանցիներին հրահրելով արշավ սկսել ընդդեմ Երևանի, անգամ ինքն է սպառնացել Հայաստանին։

Այն բոլոր վայրերում, որտեղ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ հանդես է գալիս խաղաղապահի դերում՝ լինի դա Կովկասը, Սիրիան կամ Լիբիան, պատերազմը, պարզվում է, սարերի հետևում չէ։ Էրդողանն իր ռազմանավերն ուղարկում է Հունաստանի ափերը՝ հաշվի չառնելով ՆԱՏՕ-ի ու միջազգային իրավունքի շրջանակում իր գործընկերների կարծիքը։ Էրդողանի նպատակն է՝ Թուրքիան վերածել տարածաշրջանային գերտերության, այդ թվում՝ բռնության միջոցով։ Այսպես թե այնպես, Էրդողանը շահագրգռված չէ Կովկասում հաստատուն խաղաղության հաստատմամբ։

Ազդեցության ամրապնդման կամ դրա հրապարակային ցուցադրման առումով խոսքը գնում է նաև Ռուսաստանի մասին։ Երևանում Մոսկվայի ազդեցությունը դժվար է գերագնահատել։ Ցանկացած հայկական կառավարություն գիտակցում է, որ երկրի անվտանգությունը չի կարող ապահովված լինել առանց Մոսկվայի։

Ռուսաստանը ոչ միայն Հայաստանին զենք է մատակարարում, այլև այնտեղ տեղակայել է իր հազարավոր զինվորների։ Սակայն, այնուամենայնիվ, Մոսկվան շահագրգռված չէ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Մոսկվան ցանկանում է պահպանել ստատուս-քվոն և լավ հարաբերություններ ունենալ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ Դա թույլ կտա Ռուսաստանին բախումների դեպքում իրեն գերտերություն երևակայել։

Այսպիսով՝ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց սեփական շահերն են հետապնդում։ Հենց այս պատճառով էլ այս հակամարտությունը ժամանակ առ ժամանակ սրվում է, հատկապես, երբ տնտեսական իրավիճակը վատթարանում է, իսկ իշխանությունները ցանկանում են հանրության ուշադրությունը շեղել սեփական սխալներից ու խնդիրներից։