Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները չկատարելու դեպքում, զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա, ուշացում չեն համարվի. ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.
Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում,
տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի»։