ԼՂ հակամարտությունը շատ արագ կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության

Լուրեր

05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին նշվում է DW-ի ռուսական ծառայության՝ Արցախի դեմ ադրբեջանական սադրանքի մասին հերթական անդրադարձում։

Լրատվականը հիշեցնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ էին գրանցվել նաև հուլիսին, որոնց ժամանակ ևս եղան զոհեր։ Սակայն այն ժամանակ մարտերն ընթանում էին ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ անմիջապես հայ-ադրբեջանական սահմանին։

Ըստ հրապարակման՝ այն ժամանակ, ինչպես երևում է, Ադրբեջանն ուժերի ստուգում էր կատարում, այդ պատճառով այս պահին կարևոր հարց է՝ արդյո՞ք հիմա էլ է այդպես։ Գործակալությունը նշում է, որ ակնհայտ է, որ ներկայիս ռազմական գործողությունները 1994 թվականից ի վեր ամենաինտենսիվն են տարածաշրջանում։

Նշվում է, որ հաշվի առնելով, թե այս պահին ում շահերն են շոշափվում, մեծ է հավանականությունը, որ հակամարտությունը երկկողմ լինելուց շատ արագ կվերածվի տարածաշրջանային հակամարտության։

«Առաջին հերթին կներքաշվի Թուրքիան․ Անկարան արդեն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և Հայաստանին անվանել է գլխավոր խնդիր։ Թուրք լրագրողներն իբրև թե պատահաբար հայտնվել են առաջին մարտերի վայրում։ Ռազմական գործողություններից առաջ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին ընթանում։ Հայկական կողմը պնդում է, որ թուրքերը զորավարժություններից հետո չեն հեռացել Ադրբեջանից ու մասնակցում են ռազմական գործողություններին։ Լուրեր են պտտվում Սիրիայից ու նույնիսկ Լիբիայից որոշ թուրքամետ զինյալների ու վարձկանների տեղափոխության մասին»,- ասվում է DW-ի հրապարակման մեջ։

Մյուս կողմից կանգնած է Ռուսաստանը։ Հայաստանն արդեն պաշտոնապես տեղեկացրել է Մոսկվային առկա իրողությունների մասին։ ՀՀ իշխանությունները դիմել են Հունաստանի աջակցությանը՝ կոչ անելով սանձել Թուրքիային։ Թուրքիան այս պահին միայն սուր հակամարտության մեջ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՄ իր հարևանների հետ։ Անկարայում պնդում են, որ այս ամենի պատճառն այն հսկայական հանքերն են, որոնք հայտնաբերվել են Սև ու Միջերկրական ծովերում, այդ թվում՝ Կիպրոսի հետ վիճելի հատվածում։

Ընդ որում, հրապարակման համաձայն, Թուրքիայի կողմից այդ օգտակար հանածոների արդյունահանումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական շահերին՝ ինչպես այդ երկրում, այնպես էլ Հարավային Եվրոպայում։ Այսպիսով, առանց Լեռնային Ղարաբաղի էլ տարածաշրջանում հակամարտությունները բավարար են։

Նշվում է, որ ԱՄՆ-ը մինչ նոյեմբեր գտնվելու է նախընտրական տենդի մեջ, չնայած Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ են անում նաև Դոնալդ Թրամփն ու նրա գլխավոր մրցակից Ջո Բայդենը։ Եվ, ամենայն հավանականությամբ, հենց նման հայտարարություններով ու դիվանագիտական ալիքներով ճնշումներով էլ ԱՄՆ-ը կսահմանափակվի։

Բայց եթե սա ոչ նոր, թեկուզ և ավելի հզոր, բայց և ուժերի փորձարկում է, իսկ ապագայում՝ լիարժեք պատերազմ, փոքրիկ Լեռնային Ղարաբաղից գրեթե ոչ ոք չի կարողանա մի կողմ քաշվել։