Թուրքիան ոչ պաշտոնապես Ղարաբաղի պատերազմի մեջ է մտել․ «Նեզավիսիմայա գազետա»

Լուրեր

12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական «Նեզվիսիմայա գազետան» հոդված է հրապարակել  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին։

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 28-ին, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի փաստացի մասնակցության հարցը։ Ստեփանակերտում էլ այդ մասին հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ասելով, որ դեռ չճշտված տեղեկատվությամբ՝ հայկական ուժերը թուրքական կործանիչ են խոցել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն էլ երկուշաբթի բացահայտ հայտարարեց, որ «Հարավային Կովկասում Հայաստանը խաղաղության միակ խոչընդոտն է»։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «Հայաստանը պետք է անհապաղ հեռանա ադրբեջանական հողերից, որոնք 30 տարի «օկուպացրել» է»։

Ըստ հրապարակման՝ կրակի վրա յուղ են լցնում նաև թուրքական իշխանամետ ԶԼՄ-ը, որոնք Էրդողանին կոչ են անում ավիացիոն հարցված հասցնել Երևանին ու այդպիսով խնդիրը լուծել։

Բացի այդ, լրատվամիջոցը մեջբերում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքերը, որ Ղարաբաղում խաղաղություն ու կայունություն հնարավոր է միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում»։

Ռուսական լրատվամիջոցը գրում է նաև, որ Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունն ավելի մեծանում է։ Խոսքը ոչ միայն զինատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ինքնաթիռների մասին է, այլ նաև հրահանգիչների ու վարձկանների։

«ՆԳ»-ի լավատեղյակ աղբյուրի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան հայկական կողմից գերեվարվել է օտարերկրացի, որը կռվել է ադրբեջանական ստորաբաժանման մեջ։ Շարքային վարձկան գրոհայինը կա՛մ մասնակցել է սիրիական պատերազմին, կա՛մ թուրք հրահանգիչ է, ասել է «ՆԳ»-ի աղբյուրը։

Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ հայտարարության մեջ նշում է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ադրբեջանական կողմից։ Ըստ հրապարակման՝ նման մեղադրանքներ, առանց համոզիչ ապացույցների, հազիվ թե հնչեն։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ եթե Թուրքիան օգնում է Ադրբեջանին, ապա Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել Հունաստանը։ Հայաստանը, սակայն, առայժմ հրաժարվում է առաջարկվող օգնությունից՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։ Մասնավորապես, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ լրացուցիչ ռազմական օգնության անհրաժեշտություն դեռ չկա։

Էմմա Չոբանյան