Ակնկալվում է, որ ԱՄՆ ընտրությունները կարող են վիճարկվել Գերագույն դատարանում

Լուրեր

06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
Բոլորը

Փոստով ԱՄՆ նախագահի քվեարկության շուրջ կուսակցական տարաձայնությունները կարող են հանգեցնել որոշ փորձագետների կանխատեսած վիճարկվող ընտրություններ ունենալուն: Ըստ այդ սցենարի՝ նախագահ Թրամփը կարող է հաղթել ընտրություններից անմիջապես հետո գրանցված արդյունքերով, բայց վերջնական արդյուքներով կհաղթի դեմոկրատական կուսակցության մրցակից Ջո Բայդենը, քանի որ հաջորդող օրերին հաշվելու են փոստով քվեարկության արդյունքները. գրում է VOA-ն:

Փոստով քվեարկությունը համարելով կեղծիք և խաբեություն ՝ Թրամփը կանխատեսում է, որ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ կարող են առաջանալ իրավական խնդիրներ, որոնց, ի վերջո, լուծում կտա Գերագույն դատարանը: Նաև այդ պատճառով նա վկայակոչել է անուններ, ովքեր ընտրությւոններից առաջ կփոխարինեն վերջերս մահացած դատավոր Ռութ Բադեր Գինսբուրգին:

«Կարծում եմ, որ այս ամենը կավարտվի Գերագույն դատարանում: Եվ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք ունենանք ինը դատավորներ»,- ասել է նա:

Վերլուծաբանները նշում են, որ եթե անգամ փոստով քվերակության լայնածավալ կեղծիքների մասին փաստեր չլինեն, ինչպես պնդում է նախագահը, անվավեր փոստով քվեաթերթիկների թիվը մեծ է լինելու հիմնականում այն պատճառով, որ ընտրողները դրանք պատշաճ կերպով չեն լրացնելու:

Բացի այդ  կորոնավիրուսի համաճարակի ֆոնին քվեաթերթիկների հաշվարկումը կարող է ձգձգվել, ինչպես տեղի ունեցավ որոշ նահանգներում անցկացված այլ ընտրությունների ժամանակ:

«Որքան ավելի շատ խրախուսեն մարդկանց փոստով քվեարկել, այնքան կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կզրկվեն ընտրելու իրավունքից, և նրանց ձայները չեն հաշվարկվի»,-կարծում է դաշնային ընտրությունների նախկին լիազոր Հանս ֆոն Սպակովսկին:

Եվ մնում է պարզել Գերագույն դատարանի դերն այս ամենում, եթե կա որևէ դեր:

«Հուսով եմ, որ մենք չենք հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ դատավորները որոշում կայացնեն ընտրությունների արդյունքները հաստատելու վերաբերյալ: Կարծում եմ, որ ժողովրդավարության տեսանկյունից դա շատ խնդրահարույց կլինի»,- կարծում է ամերիկյան քաղաքական վերլուծաբան Սեմ Բերգերը:

Նախագահական ընտրությունների արդյունքները Գերագույն դատարանում վիճարկվել են 2000 թ.-ին, համաձայն որի Ֆլորիդայում ձայների վերահաշվարկն էական հաղթանակ բերեց հանրապետական Ջորջ Բուշին դեմոկրատական Ալ Գորի նկատմամբ:

Հարցին, թե արդյոք պարտության դեպքում նախագահ Թրափը պատրաստ է իշխանության խաղաղ փոխանցմանը, վերջինս միայն ասել է,-«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի»:

Նախընտրական փուլում կուսակցական լարվածությունն ԱՄՆ-ում այնքան է աճել, որ երկու կողմերն էլ մտավախություն ունեն. վիճարկվող ընտրությունները կարող են քաղաքական բախումներ առաջացնել աջ և արմատական ձախ թևերի միջև: