Պետական հատվածի միջին վարձատրությունն աճել է 7%-ով․ վիճծառայություն

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.4 տոկոս անկմանը, նույն ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը շարունակել է աճել: 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4․7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Սակայն նկատենք, որ աշխատավարձի աճի տեմպը փետրվարից հետո դանդաղել է: Հատկանշական է, որ պետական հատվածում աշխատավարձի բարձրացման տեմպն ավելի բարձր է, քան մասնավոր հատվածում:

Այսպես՝ պետական հատվածում այս տարվա առաջին 7 ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացումը կազմել է 7%, իսկ մասնավոր հատվածում՝ 3․4%: Այնուամենայնիվ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը փոքր-ինչ դանդաղել է, ինչը պայմանավորված է մասնավոր հատվածում աշխատավարձի բարձրացման տեմպի դանդաղմամբ:

2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5․7%-ով․ պետական հատվածում՝ 7․1%, մասնավոր հատվածում՝ 3․9%-ով։ 2018 թվականին հակառակ պատկերն է գրանցվել․ միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 3․7%-ով, սակայն բարձրացման մեծ մասը բաժին է ընկել մասնավոր հատվածին: Պետական հատվածում բարձրացումը կազմել է ընդամենը 1․8%:

Անժելա Պողոսյան