ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական  պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

«Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «ՀայՓոստ»  ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացված հսկողության արդյունքում Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից, բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր` տեղադրված «NIVEA» գրառմամբ մետաղական տարայում:

Առաքանիում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ որոշում է կայացվել  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը` դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ներմուծված առաքանին ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել հիշյալ առաքանու ստացող Ա.Մ.-ն, վերջինիս ամուսինը` Ա.Ղ-ն և նրանց որդին` Կ.Ղ-ն:

Միաժամանակ`  ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշումների հիման վրա, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են խուզարկություններ Երևանի տարբեր հասցեներում: Խուզարկություններից մեկի արդյունքում հայտնաբերվել են «մեթադոն» տեսակի թմրամիջոցի հեղուկ զանգված՝ իր ներարկիչով, իսկ  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման ենթարկված Ա.Ղ-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված:

ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացի Ա.Ղ-ն ձերբակալվել է»,- ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: