ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին նվազել է 9․8%-ով

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 9․8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության տվյալներից։ Հիշեցնենք, որ հուլիսին այս ցուցանիշը նվազել էր 10.2%-ով։

Նկատենք, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման տեմպը փոքր-ինչ դանդաղել է։ Այնուամենայնիվ, անկումը շարունակվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։

Այսպես՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 1․2%-ով, իսկ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազումը կազմել էր 2․3%: Այսինքն՝ օգոստոսին դանդաղել է արդյունաբերական արտադրանքի ծավալի անկման տենպը։

Շինարարության ծավալը նվազել է 5․3%-ով, իսկ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազումը կազմել էր 19․5%: Այսինքն՝ նկատելի դանդաղել է անկման տեմպը։

Առևտրի շրջանառության դեպքում հակառակ պատկերն է՝ անկման տեմպը հուլիսի համեմատ ավելացել է։ Եթե հուլիսին առևտրի շրջանառության ծավալը նվազել էր 10․4%-ով, ապա օգոստոսին նվազումը կազմել է 14․8%։

Ծառայությունների մատուցման ոլորտում, հուլիսի համեմատ, որոշակի բարելավում է նկատվում։ Օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ծառայությունների ծավալը նվազել է 19․3%-ով, իսկ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, անկումը կազմել էր 21․6%:

Միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բարձրացել է 2․8%-ով, իսկ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բարձրացումը կազմել էր 2․5%: Արտաքին առևտրաշրջանառության հատվածում ևս նվազման տեմպը հուլիսի համեմատ դանդաղել է․ օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ․ նվազել է 4%-ով, իսկ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազումը կազմել էր 13․6%: Արտահանումը նվազել է 3․8%-ով, իսկ ներմուծումը՝ 4․1%-ով:

Անժելա Պողոսյան