Ալիևը ՄԱԿ-ի իր ելույթում Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ու զենք չվաճառելու կոչեր է հնչեցրել

Լուրեր

12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի հիմնական մասը «նվիրել է» Հայաստանին՝ ավանդաբար տարբեր մեղադրանքներ հնչեցնելով։ Ինչպես միշտ՝ Ալիևն ասել է, թե Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքները և միջազգային հանրությունից պահանջել պատժամիջոցներ կիրառել Երևանի նկատմամբ։

Նա նաև նշել է, որ Հայաստանը «օկուպացված» տարածքներում շարունակում է անօրինական տնտեսական գործունեություն իրականացնել։

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններին՝ Ալիևը նշել է, որ Հայաստանը ձգտում է այն խափանել։ Նա հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 պայման է առաջ քաշել, որոնք Ադրբեջանի համար անընդունելի են։

«Փոխարենը մենք առաջ ենք քաշում ընդամենը մեկ պայման՝ Հայաստանի ԶՈՒ-ի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտերի մասին՝ նշելով, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն, իբր, ճնշել է հայկական սադրանքը և  «հերթական պարտությունն է հասցրել Հայաստանին»։

Ալիևը, ըստ ամենայնի, զարմացած ու զայրացած է Հայաստանին զենքի վաճառքից ու դրա ծավալներից, իսկ երկրներին կոչ է արել զենք չվաճառել Երևանին։ Նա ասել է, թե 2020թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանն ավելի քան 1․000 տոննա ռազմական բեռ է ստացել։

«Հուլիսի երկրորդ կեսից՝ Ադրբեջանի Թովուզի շրջանում հայկական ԶՈՒ-ի սադրանքից հետո, Հայաստան սկսել են ռազմական բեռներ մատակարարվել։ Տեղափոխվել է ավելի քան 1․000 տոննա ռազմական բեռ։ Հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է և միլիարդավոր դոլարներ չունի՝ այն գնելու համար, մենք ենթադրում ենք, որ Հայաստանն այդ բեռներն անվճար է ստացել։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին՝ ձեռնպահ  մնալ Հայաստանին զենք վաճառելուց, որը ռազմական ագրեսիայի է պատրաստվում Ադրբեջանի դեմ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը չի մոռացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կրկին հայտարարելով, որ այն ոչ մի արդյունքի չի հասել։

«Հակամարտության լուծման բանակցությունները պետք է միտված լինեն արդյունքի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հայտարարությամբ են հանդես եկել, որ ստատուս-քվոն անընդունելի է։ Մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, բայց դա քիչ է, պետք են կոնկրետ գործողություններ»,- ասել է նա։

Հավատարիմ իր ոճին՝ Ալիևը չի մոռացել նաև Հայաստանին «մեղադրել» ահաբեկիչների հավաքագրման ու ֆինանսավորման մեջ։

Էմմա Չոբանյան