Օգոստոսին 1․8% գնաճ է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ․ միրգը թանկացել է 30․6%-ով

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. օգոստոսը՝ 2019թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 1.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Միաժամանակ, 2020 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 0․8%:

2020թ. օգոստոսին, 2019թ. օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.9% գնանկում: Վերջինին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի գնանկում, համապատասխանաբար, 4.9% և 3.3%-ով:

Մրգի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին, 2019թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 30.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 4.9% գնանկում:

2020թ. օգոստոսին, 2019թ. օգոստոսի համեմատ, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին, 2019թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.5% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. օգոստոսին, 2019թ. օգոստոսի համեմատ, արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2020թ. օգոստոսին, 2019թ. օգոստոսի համեմատ, նվազել է 20.7%-ով, իսկ 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.0% գնաճ:

2020թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ձկան և
ծովամթերքի, սուրճի, թեյի և կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2020թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, սպառողական գները նվազել են 0.3-0.1%-ով (համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է Վանաձոր և Վաղարշապատ քաղաքներում), իսկ մեկում պահպանվել է նախորդ ամսվա գների մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:

2020թ. օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 8.7% և 1.1% գնաճ: 2020թ. օգոստոսին, 2019թ. օգոստոսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 23.0% և 29.8%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 19.5% և 24.4%-ով։

Անժելա Պողոսյան