Հնարավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերումն ու իմաստ ունի՞ սպասել պատվաստանյութի ստեղծմանը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Երբ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոստովանեց, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու փորձերը հաջողությամբ չեն ավարտվել և համաճարակը գլոբալ բնույթ է կրում, հաստատված դեպքերի թիվը հազիվ անցնում էր 125 հազարի սահմանը: Սակայն հաշվարկները ցույց տվեցին, որ սա միայն սկիզբն է, իրական ճգնաժամը դեռ առջևում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գիտնականները դեռևս պատասխան չեն գտնում հարցին՝ ինչպե՞ս հաղթահարել համավարակը: Խորհրդավոր վիրուսի մասին գիտնականները ոչինչ չգիտեին. չգիտեին՝ որտեղից է այն առաջացել, ինչպես է տարածվել և ինչ ախտանիշներով կարելի է վստահորեն հաստատել դրա առկայությունը: Ակնհայտ տարբերակները երկուսն էին, բայց երկուսն էլ քայլ էին դեպի անհայտություն:

Առաջին քայլը՝ առավելագույնս սահմանափակել ցանկացած շփում աշխարհի հետ ու սպասել, մինչև կստեղծվի պատվաստանյութը: Ընդ որում, ոչ ոք չէր կարող ասել, թե որքան պետք է սպասել կամ գոնե երաշխավորել, որ արդյունավետ պատվաստանյութ ընդհանրապես հնարավոր կլինի ստեղծել:

Երկրորդ՝ հաշտվել, որ վաղ թե ուշ վիրուսը կհասնի յուրաքանչյուրիս և աշխատել շատ չխառնվել այդ գործընթացի մեջ՝ հույսը դնելով կոլեկտիվ իմունիտետի վրա: Սակայն նման ռազմավարությունը, տեղեկատվության սղության պատճառով, շատ ավելի ռիսկային էր, և սա այն դեպքում, երբ դրա արդյունքները նույնքան անկանխատեսելի էին:

Եվրոպական երկրների մեծամասնությունը գերադասեցին ռիսկի չդիմել. նրանք փակեցին սահմանները ու խիստ կարանտին մտցրեցին: Իսկ մյուսները, ինչպիսիք են Շվեդիան կամ Բելառուսը, որոշեցին, որ կարելի է գլուխ հանել՝ առանց կամավոր-հարկադիր մեկուսացման:

Համաճարակի զարգացումն ընթացավ երկու զուգահեռ սցենարներով: Կես տարի անց վարակման վիճակագրությունն ամեն օր սկսեց աճել 300-350 հազար մարդով, իսկ մահվան դեպքերի թիվը մոտենում է մեկ միլիոնի:

Սակայն գիտնականները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե որն էր երկու տարբերակներից ավելի արդյունավետ: Այնուամենայնիվ, անցած կես տարվա ընթացքում մենք վիրուսի մասին շատ ավելի շատ բան իմացանք: Մասնավորապես՝ այն, որ աշխարհում արդեն գրանցվել է COVID-19-ի կրկնակի վարակման մի քանի դեպք, ինչի հետ կապված կասկածներ առաջացան, որ այս հիվանդությունն ընդհանրապես իրենից հետո թողնում է հուսալի իմունային պաշտպանություն:

Թվում է, թե դժվար չի հաշվել այսպես կոչված կոլեկտիվ իմունիտետի ստորի շեմը. քանի մարդ պետք է վարակվի, որպեսզի նրանց պաշտպանվածությունը տարածվի մյուսների վրա:

Հիվանդությունների մեծ մասի համար այս թիվն իսկապես հայտնի է և մեծ մասամբ, բավական բարձր: Օրինակ՝ կարմրուկից արդյունավետ պաշտպանվելու համար պետք է  պատվաստված լինեն երկրի բնակչության 90-95 տոկոսը: Իսկ օրինակ պոլիոմելիտը պակաս վարակիչ է, և այս պարագայում այս ցուցանիշն արդեն կազմում է 80-85 տոկոս:

«Եթե վիրուսով վարակվի մեզանից յուրաքանչյուրը, եթե անգամ մեծ մասն այն առանց ախտանիշների տանի, արդյունքում կմահանան շատ մարդիկ,- հայտնել է ԱՄՆ գլխավոր  համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին: «Վիրուսը վտանգավոր է ոչ միայն տարեցների համար, այն վտանգ է պարունակում ցանկացած տարիքի մարդկանց համար, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ: Հաշվի առնելով, թե Ամերիկայում քանի շաքարային դիաբետով, ճարպակալմամբ, հիպերտոնիայով հիվանդներ կան, եթե վարակվեն բոլորը, ապա զոհերի թիվը կանցնի բոլոր թույլատրելի սահմանները: Սա բացարձակ անընդունելի տարբերակ է»,- հայտարարել է նա:

ԱՀԿ-ում ևս նախկինի նման համոզված են, որ հիմնական խաղադրույքը կատարել կոլեկտիվ իմունիտետի վրա ոչ մի դեպքում չի կարելի: «Երկիր մոլորակի հաշվարկով մենք անգամ չենք մոտեցել իմունիտետի այն մակարդակին, որը բավարար կլիներ, որպեսզի կանգնեցվեր հիվանդության տարածումը»,- նման հայտարարություն է արել իռլանդացի համաճարակաբան Մայքլ Ռայանը, ով ղեկավարել է առողջապահության ոլորտում ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագիրը: «Դա խնդրի լուծում չի և անգամ չարժի այդ ուղղությամբ խնդրի լուծում փնտրել»: Միևնույն ժամանակ, Յելնի բժշկական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Սիդնի Շպիզելը բավական լավատեսորեն է տրամադրված: «Վիրուսի՝ ասենք 60-80% լայն տարածման դեպքում, նման իմունիտետը պարզապես կդառնա կոլեկտիվ և կկանգնեցնի վիրուսի տարածման շրջապտույտը»,- վստահ է պրոֆեսորը: