Ալումյանը միջնորդեց 126 անձի կանչել դատարան և հարցաքննել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատարանում միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգու:

Ալումյանի խոսքով, սույն քրեական գործով որպես վկա մեղադրող կողմը ներգրավել է 984 անձ, որոնցից 872-ին որպես վկա, 102-ին՝ որպես տուժող և 10 անձ տուժողների իրավահաջորդներն են։ Այդ 102 և 126 անձինք նույն՝ Մարտի 1-ի մայր գործով ճանաչվել են տուժող, սակայն վերջիններս չեն ներառվել դատակոչի ցուցակում։

Դատարանն առանց որևէ քննարկման և պատճառաբանության որոշել է դատարան հրավիրել միայն այդ 102-ին։ Ալումյանն ընդգծեց, որ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր վկային հրավիրել դատարան և հարցաքննել նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաներին։ Ելնելով վերոգրյալից՝ պաշտպանը միջնորդեց ներկայացված հավելվածում թվարկված 126 տուժողների հրավիրել դատարան և հարցաքննել։

Պաշտպանի խոսքով, նրանց մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ վնասվածք է ստացել և որոշակի տեղեկության է տիրապետում Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։

«Մենք պահանջում ենք պահպանել հավասարությունը կողմերի մեջ և պաշտպանական կողմի նկատմամբ կիրառել նույն մոտեցումը, ինչը և մեղադրող կողմի», – ասաց Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ մեղադրող կողմի ներկայացված դատակոչի ցուցակը իմպերատիվ բնույթ չի կրում և դատավորը պարտավոր չէ ենթարկվել այդ անձանց հրավիրելու առաջարկին։ Այս միջնորդության լուծումը ևս հետաձգվեց մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին։