Ոստիկանությունը 3 քաղաքացու տուն է մտել՝ խուզարկության․ Շիրակ Բունիաթյանը՝ Ամուլսարի իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 13:18
Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:09
Հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից
27.08.2026 | 13:00
Ռուբինյանը «Նեմեսիս»-ի մարտիկ ա իրեն դիրքավորել, ասում ա՝ վրեժ ենք լուծելու, ի՞նչի համար․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:51
Արդեն օդանավ էին նստեցնում, որ մեր գերիները գան, Փաշինյանն ասաց՝ ոչ, Mr. President, չթողնե՞ք․Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:42
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է 1%
27.08.2026 | 12:35
Հայ ըմբիշները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Poland Open-ի առաջին օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:30
Նեպալում ջրհեղեղի հետևանքով շուրջ 1,500 անհետ կորած կա, մեծ մասը՝ զբոսաշրջիկներ․ Տիբեթի սահմանին առնվազն 165 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:25
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 12:21
Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կկալանավորվի // Կիևյան կամրջի վրա ավտոբուս է հրդեհվել․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 12:06
Անկախության տոնին ելույթ կունենա «Վարչաֆեստ»-ի մրցանակակիրը. ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:01
ԿՀՎ ղեկավարը Մոսկվա էր մեկնել՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին նախազգուշացնելու․ WSJ, Politico
27.08.2026 | 11:55
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
27.08.2026 | 11:46
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային
27.08.2026 | 11:38
Ասում ա՝ կզցնելու եմ. մարդու փորը ինչքա՞ն կարա ցավա, որ էդ ժամանակ դիտողություն չանի. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բնապահպանական ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է, որ Ամուլսարի հետ կապված կտրուկ իրադարձություններ են տեղի ունենում։

«Մի երկու-երեք օր առաջ ինձ ու Ջերմուկի շատ քաղաքացիների հրավիրել են Ոստիկանության Ջերմուկի բաժին։ Այնտեղ կար Քննչական կոմիտեին ուղղված թուղթ, որին ծանոթացել եմ։ Ասվում էր, որ ինչ-որ վերջին օրերին Գնդեվազ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հանդիսանում եմ մասնակից, ու հրավիրում էին ինձ դատաբժշկի։ Այնտեղ նշված էր 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ և այլն։ Ես քանի որ տեղեկություն չունեի՝ ինչ միջադեպի մասին է խոսքը, հետևաբար՝ չունեմ մասնակցություն, գրավոր հրաժարվել եմ դատաբժշկի փորձաքննության ենթարկվելուց»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ակտիվիստը։

Շիրակ Բունիաթյանը նաև տեղեկացրեց, որ այսօր ոստիկանական մեծ ուժեր են բերվել Ամուլսար, իսկ մարզային ոստիկանությունն էլ երեք քաղաքացու տներ է մտել։

«Կատարել են խուզարկություն, ինչքան գիտեմ՝ մինչև հիմա էլ կատարվում է խուզարկություն։ Այդ երեք քաղաքացուն բերման են ենթարկել, տարել են Եղեգնաձոր, այնտեղից տարել են Երևան»,- ասաց Շիրակ Բունիաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։