133 միլիոն դրամ՝ Անկախության 29 ամյակի միջոցառմանը. գնումները կատարվել են առանց մրցույթի

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Հայաստանի անկախության 29 ամյակի միջոցառումների համար պետական բյուջեից ծախսվել է 133 միլիոն դրամ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների համակարգից: Գործադիրը 19,5 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սթեյջ Սթայլ» ընկերության հետ, որը մշակութային միջոցառում է կազմակերպել: Թե ինչ միջոցառման մասին է խոսքը պայմանագրում նշված չէ:

Հրավառության համար վճարվել է 10,8 մլն դրամ: Ծառայությունները մատուցել է «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն: Անկախության տոնի շրջանակներում կազմակերպվող «Մեր ժամանակների հերոսը» մրցանկաբաշխության համար ծախսվել է 43, 4 մլն դրամ: Գումարը ներառում է կատարված տեխնիկական եւ ստեղծագործական աշխատաքների ծախսերը: Ծառայությունները մատուցել է անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանը: Եվս 59 մլն դրամի պայմանագիր էլ կնքվել է «Թի Էն Սդուդիա» ՍՊԸ-ի հետ:

Ընկերությունը իրականացրել է տեխնիկայի տեղափոխում, տեղադրում և սպասարկում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ անկախության 29 ամյակի միջոցառումների համար գնումները կատարվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու: Նման ընթացակարգով հիմնականում արդարացված են լինում հանկարծակի կատարվող գնումները, սակայն, սեպտեմբերի 21-ի խորհուրդը բոլորին է հայտնի և վարչապետի աշխատակազմը կարող էր միջոցառումների համար նախապես մրցույթ հայտարարել:

Նարեկ Կիրակոսյան