Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»․ ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական ԱԹՍ-ի խոցման լուրերի մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 20-ին ժամը 23։13-ի սահմաններում այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը, իբր, Հայաստանի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարք են խոցել և աշխատանքներ են տարվում՝ սարքի մնացորդները գտնելու ուղղությամբ։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկվանից տեսանյութեր են հայտնվում Շամխոր քաղաքից, որտեղ ինչ-որ պայթուններ են տեղի ունեցել, հրդեհ է  բռնկվել, մարդիկ խուճապի մեջ են։

Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրերը, ասաց՝ ադրբեջանական կողմը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն։

«Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն։ Հայկական որևէ ԱԹՍ-ի խոցում չի եղել»,- նշեց նա։

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր մեկ այլ հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի ուղղությամբ, իբր, հայկական սադրանքի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամեդովը։

Շուշանն Ստեփանյանն ասաց՝ հայկական կողմը հակառակորդի զոհի մասին տեղեկություն չունի։

«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք։ Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- ասաց ՊՆ խոսնակը։

Էմմա Չոբանյան