Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել․ Վանաձորի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Օգոստոսի 31-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի մի ընկերության տարածքից գողացել են մալուխ:

«Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ոստիկաններն ուսումնասիրել էին՝ որտեղից և ինչպես էր կատարվել գողությունը, կազմել էին արձանագրություն։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսեցին։ Եվ նախաքննական մարմնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումներով շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է ընկերության պահեստապետը՝ Վանաձորի Մոսկովյան փողոցի 26-ամյա մի բնակիչ։

Սեպտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։ Նա խոստովանել է, որ իր նյութական պատասխանատվության տակ գտնվող ընկերության պահեստարանից գողացել է տարբեր տեսակի մալուխներ՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 8.000.000 դրամի վնաս:

Հանգամանքները պարզվում են։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: