«Արարատ-Արմենիա»-ն ԵԼ-ի երկրորդ տուրում դրամատիկ խաղում հաղթեց «Ֆոլա Էշ»-ին

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներից «Արարատ-Արմենիա»-ն առավելություն ուներ և շարունակ տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվեց առավելությունը գոլի վերածել 16-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Մարտինեսը: Սակայն «Ֆոլա Էշ»-ից միայն մեկ րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Լյուքսեմբուրգյան թիմից աչքի ընկավ Պիմենտելը: Խաղակեսի միջնամասում «Արարատ-Արմենիա»-ն երկու ակնհայտ գոլային պահ բաց թողեց, իսկ ահա վերջնամասում հայկական թիմը մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ալեքսը:

Երկրորդ կեսի մեկնարկը հաջող չէր «Արարատ-Արմենիա»-ի համար, քանի որ «Ֆոլա Էշ»-ը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և այն անվրեպ իրացրեց Բենսին: Հյուրերին հաջողվեց նախ երրորդ գնդակը խփել` այս անգամ աչքի ընկավ Հադջին: Իսկ հանդիպման վերջում էլ «Արարատ-Արմենիա»-ն 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն էլ դիպուկ իրացրեց Լիման: Բայց եղավ անհնարինը և «Արարատ-Արմենիա»-ն ստացավ նաև երկրորդ 11մետրանոց հարվածը և նույն Լիման դարձավ դուբլի հեղինակ: «Ֆոլա Էշ»-ի կազմում երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց Պիմենտելը:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով` խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ լյուքսեմբուրգյան թիմն ակնհայտ զիջում էր, սակայն Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնը շարունակաբար չէր իրացնում ստեղծված իրավիճակները: Սակայն խաղի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով դարձավ գոլի հեղինակ:

«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ»` 4:3: