Լրագրողական մի շարք կազմակերպություններ պահանջում են մերժել Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ օրակարգ ներառել

Լուրեր

17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել։

Հայտարարությունը՝ ստորև.

 

««Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի, մտահոգություն ու վրդովմունք է առաջացրել հայաստանյան և միջազգային լրագրողական հանրության շրջանում։ Զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված այս մոտեցումը որևէ կերպ չի կարող նպաստել հայտարարված նպատակների իրագործմանը` անպատասխանատու լրագրության դրսևորումների բացառմանը և քաղաքացիների տեղեկատվական իրավունքների պահպանմանը։

 

Այս նախաձեռնությունն առավել վտանգավոր է այն իրողության ֆոնին, երբ ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների՝ վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով, ընդ որում՝ փոխհատուցման առավելագույն պահանջներով. 1 միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն՝ զրպարտության համար։ Ճիշտ է, այդ պահանջները հազվադեպ են ամբողջությամբ բավարարվում, սակայն առկա իրավիճակում փոխհատուցման չափերի հնգապատկումը հստակ ուղերձ կդառնա դատական համակարգի համար և կդրդի ավելի խիստ վճիռների կայացմանն ընդդեմ ԶԼՄ-ների։

 

Սրանով կխաթարվի նաև հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, կանտեսվի ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց կոլապսին։

 

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն առանց այն էլ ծանր ազդեցություն է թողել լրատվամիջոցների գործունեության վրա։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Քիչ չեն դեպքերը, երբ նաև հիմնավորված քննադատությունն է ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն, և փորձ է արվում դատարանի միջոցով «հաշիվ մաքրել» լրատվամիջոցների հետ։

 

Խնդրո առարկա նախագիծը մտահոգիչ է նաև այն համատեքստում, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակի են ի հայտ գալիս ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնված չեն լինում իրավիճակի խորը ուսումնասիրությունների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա:

 

Նկատի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, Ազգային ժողովից պահանջում ենք.

  • մերժել վերոհիշյալ օրինագծի ընդգրկումը խորհրդարանի օրակարգ և հանել փաստաթուղթը շրջանառությունից,
  • նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի և դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ՝ քաղաքական ուժերի, պետական մարմինների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ,
  • օրենսդրորեն խրախուսել որակյալ լրագրության զարգացումն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ