Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում մնացել է ընդամենը 40 րոպե, Գառնու տարածքների գործով կարգավիճակ չունի

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախկին թիմակից Իշխան Զաքարյանը Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու գործով որևէ կարգավիճակ չունի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ տվյալ հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ են հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք: Այդ անձանց թվում են Զաքարյանի որդին և եղբայրը:

Գեղամ Հակոբյանն ասաց, որ այգու հետ կապված որևէ գործ չկա, միայն նյութեր են նախապատրաստվում: Իշխան Զաքարյանն այս պահին գտնվում է Երևանի իր առանձնատանը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա հեռախոսին պատասխանած անձը, որը ներկայացավ Զաքարյանի օգնական:

«Պարոն Զաքարյանը տանն է, իրեն ԱԱԾ-ում պահել են ընդամենը 40 րոպե»,- փոխանցեց նա։

Հիշեցնենք՝ այս տարվա հունիսին ուժայիններն այցելել էին ՎՊ նախկին ղեկավարին։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործ հարուցելուց հետո խուզարկություններ են կատարվել նաև Զաքարյանի տանը, որը 2017-ի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակով է անցել խորհրդարան, եղել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը: Իշխան Զաքարյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի փոխանցմամբ՝ այս քրգործով նոր զարգացումներ չկան:

Ի դեպ, նախկին իշխանության օրոք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանից հետաքրքրվում էր, թե ինչ միջոցներով է ձեռք բերել իր շքեղ առանձնատունը: Հեղափոխությունից երկու տարի անց՝ կառուպցիայի դեմ պայքարի ֆոնին, այս հարցի պատասխանը դեռ չի տրվել:

Նարեկ Կիրակոսյան