Տեսանյութերում և՛ դուք, և՛ ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել. Մանե Գևորգյանը Դիլիջանի աղմկահարույց համերգի մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Տեսանյութերում և՛ դուք, և՛ ես տեսել ենք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պարզաբանելով Դիլիջանում տեղի ունեցած բազմամարդ համերգն ու այդ առնչությամբ Ոստիկանության տարածած հայտարարությունը։

Հարցին՝ արդյո՞ք տնտեսական գործունեության տեսակ լինելու հանգամանքը թույլ է տալիս շրջանցել հակահամաճարակային կանոնների պահպանումը, Մանե Գևորգյանն ասաց՝ միանշանակ ոչ:

«Ոստիկանությանը ես դիմել էի՝ այդ համերգի մասին պարզաբանումներ ստանալու համար: Ըստ նրանց փոխանցած տեղեկության՝ կազմակերպիչները նախապես բոլորին ջերմաչափել են, տրամադրել դիմակներ և զգուշացրել հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Համերգի ընթացքում ևս մի քանի անգամ բեմից ներկաներին հորդորել են պահպանել կանոնները, պատշաճ կրել դիմակները: Սակայն տեսանյութերում և՛ դուք, և՛ ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել: Ես ևս մեկ անգամ հարցում եմ ուղարկել Ոստիկանություն՝ ճշտելու, թե կոնկրետ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել: Նաև զգուշացում են ստացել, որ ցուցաբերեն առավելագույն խստություն, որպեսզի այդ համերգը չդառնա նախադեպային ու նման բան այլևս չկրկնվի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին կարանտինի կանոնների ակնհայտ խախտմամբ բազմամարդ համերգ է տեղի ունեցել Դիլիջանի քաղաքային այգում։ Հրապարակային դարձած տեսանյութերից երևում է, որ Yerevan Music Night 2020-ի մասնակիցների թիվն ակնհայտորեն գերազանցում է 60-ը, ներկա քաղաքացիներից շատերը չեն կրում պաշտպանիչ դիմակներ, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։

Այս կապակցությամբ Ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է, որ «Դիլիջանում տեղի ունեցած համերգը հանդիսացել է տնտեսական գործունեության տեսակ (տոմսեր են վաճառվել), ուստի վերոհիշյալ սահմանափակումներն այս դեպքի վրա չեն տարածվում: Համերգի ընթացքում ոստիկանությունը սույն որոշման պահանջների վերահսկումից բացի, կատարել է օրենքով վերապահված իր լիազորությունները՝ ձեռնարկելով կանխարգելիչ միջոցառումներ, պահպանելով հասարակական կարգը, հակահամաճարակային անվտանգության կանոնները, քաղաքացիներին բաժանվել են պաշտպանիչ դիմակներ և զգուշացվել է անվտանգության կանոնների պահպանման անձնական պատասխանատվության մասին»: