Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ կին է ղեկավարելու

Լուրեր

11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մինչ այդ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետը Արա Ֆիդանյանն էր, ով սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ՀՀ փոխոստիկանապետ:

Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն առաջին անգամ է կին ղեկավարելու:

Նարինե Ստյոպիկի Հակոբյանը ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1997-2001 թթ.՝ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ: 2001-2003 թթ. նա սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ, իսկ 2004 թվականի փետրվարի 25-ից 2012 թվականի փետրվարի 27-ը եղել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր: Այնուհետև մինչև 2013 թվականի մարտի 30-ը նա եղել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի և տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր: 2013 թ. Մարտի 30-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը Հակոբյանն աշխատել է որպես ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր:

Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի երկու երեխա: