Չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տասնապատկվել են

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

Այս տարվա հուլիսին չճշտված հարուցիչով թոքաբորբի գրանցված դեպքերը շուրջ 10 անգամ ավելի են՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Այսպես՝ 2020 թվականի հուլիսին գրանցվել է 3․101 դեպք, 2019-ին՝ 319 դեպք, իսկ 2018 թվականին՝ 485 դեպք։ Համեմատելով վերջին 3 տարիների հուլիսին գրանցված դեպքերը՝ արձանագրենք, որ 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, դեպքերն աճել են 10 անգամ, իսկ 2018-ի հուլիսի համեմատ՝ 6․3 անգամ։

Մոտավորապես նույն պատկերն է նաև տարվա առաջին 7 ամիսների ցուցանիշների պարագայում։ Այս տարվա հունվար-հուլիսին, ընդհանուր առմամբ, չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը 11․641-ն են։ Այս թիվը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերը՝ 6․493 գրանցված դեպք, իսկ 2018-ի դեպքերից (4․201) ավելի է 2․7 անգամ։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսներից մեկում հայտնել էր, որ հնարավոր է՝ լինեն կորոնավիրուսի վարակման այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնհայտորեն վարակված է կորոնավիրուսով:

Ստացվում է, որ մարդկանց մի խումբ, վարակված լինելով կորոնավիրուսով, այնուամենայնիվ, չի ներառվում ամեն օր հրապարակվող կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում։ Իսկ Առողջապահության նախարարությունը նման վիճակագրություն չունի, թե քանի մարդ է վարակվել կորոնավիրուսով, բայց չի թեստավորվել։

Արձանագրելով չճշտված հարուցիչով թոքաբորբի տվյալների կտրուկ աճը և հաշվի առնելով, որ COVID-19-ի ծանր զարգացման դեպքում պացիենտի մոտ կարող է թոքաբորբ առաջանալ, կարելի է ենթադրել, որ չճշտված հարուցիչով թոքաբորբի թվերի նման կտրուկ աճը պայմանավորված է հենց COVID-19-ով վարակված, թոքաբորբ ունեցող, սակայն չթեստավորված քաղաքացիների առկայությամբ։

Հիշեցնենք նաև, որ Factor.am-ը թեմային անդրադարձել էր նաև նախորդ ամիս՝ ներկայացնելով հունիս ամսվա տվյալները։ Այսպես՝ այս տարվա հունիսին գրանցվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 3․895 դեպք, ինչը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ավելի է 6․5 անգամ։

Անժելա Պողոսյան