ՀԿԵ-ն երկաթուղում ՃՏՊ-ները կանխելու նպատակով, անց է կացրել «Փրկիր կյանքը» անվտանգության ակցիան

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սեպտեմբերի 9-ին՝ երկաթուղում ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով, անց է կացրել «Փրկիր կյանքը» անվտանգության ակցիան:

«Ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին երկաթուղային գծանցներում բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

Ակցիան անցել էր հանրապետության ողջ տարածքում, առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում: Միջոցառումը կազմակերպվել էր Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, որը երկաթուղային գծերի անվտանգ անցման կազմակերպման ու տեխնիկական հագեցվածության ոլորտում լայն լիազորություններ ունի:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կա 103 երկաթուղային գծանց, որից 30-ը՝ կարգավորվող, 73-ը՝ չկարգավորվող (այդ թվում` 4-ը ավտոմատ կարգավորվող): Բացի այդ, առկա է շուրջ 25 չթույլատրվող անցումներ, որոնք սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

Միայն ընթացիկ տարում, երկաթուղու աշխատողների օպերատիվ գործողությունների շնորհիվ, հնարավոր եղավ կանխել գնացքների երթևեկության անվտանգության վրա արտաքին վտանգավոր ազդեցությունների ավելի քան 250 դեպք:

Այնուամենայնիվ, միշտ չէ, որ պատահարները հնարավոր է կանխել: Այսպես, այս տարվա առաջին 8 ամիսներին երկաթուղում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթների 10 դեպք, այդ թվում կամուրջներից գծերի վրա ավտոմեքենաների ընկնելու 2 դեպք: 2019 թվականին գրանցվել է նման պատահարների առավելագույն քանակ՝ 28 դեպք:

«10-ամյա կոնցեսիոն աշխատանքի ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու գործառնական աշխատանքը շատ ավելի ինտենսիվ է դարձել. ավելացել է առանց կանգառների ընթացող գնացքների թիվը, գնացքների արագությունն աճել է 2,4 անգամ, քաշը՝ 34%-ով, երթևեկության ինտենսիվությունը՝ 7%-ով: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրական աջակցություն ցուցաբերել երկաթուղում տրանսպորտային անվտանգության կանոնների խախտումների խնդրի լուծման հարցում:

Միայն համատեղ, ամենօրյա աշխատանքը և օրենքների խստագույն կատարումը կերաշխավորեն ինչպես երկաթուղու, այնպես էլ քաղաքացիների անվտանգությունը: Եվ ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում միշտ հիշել. գնացքը կանգնեցնելը ժամանակ է պահանջում, իսկ կյանքը կանգնեցնելու համար ընդամենը մեկ վայրկյան է անհրաժեշտ», – նշում է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը»,- ասված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրությունում: