COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Նոր կորոնավիրուսն (COVID-19) ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց Արսեն Առաքելյանի հետ, որը ղեկավարում է COVID-ի հայկական թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Առաքելյանի տեղեկացմամբ՝ արդեն 47 հազար թեստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին է տրամադրվել, ևս 10 հազարն այս շաբաթ կտրամադրվի։

«Օրական 1500-ից մինչև 3000 թեստ ենք արտադրում՝ այն նախնական ծավալով, որը նշել էինք»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Factor․am-ի հարցին, թե արդյոք թեստերի առաջին խմբաքանակի (100 հազար թեստ) արտադրությունն ավարտի հասցնելուց հետո 2-րդն են սկսելու, Արսեն Առաքելյանը դժվարացավ պատասխանել։ Ըստ նրա՝ ամեն բան կախված է երկրում կորոնավիրուսային իրավիճակից և թվերից։

Հավելենք, որ COVID-19-ի հայկական թեստերի արտադրության համար ապրիլին կառավարությունը 550 հազար դոլար էր հատկացրել, որից 250 հազար դոլարով ձեռք են բերվել անհրաժեշտ նյութեր և տրամադրվել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ թեստերի առաջին խմբաքանակն արտադրելու համար։

Նելլի Մելքոնյան