Դատախազության մոտեցումը Անդրիաս Ղուկասյանի գործին հիշեցնում է պատիժ նրա նկատմամբ. Կարեն Մեժլումյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անդրիաս Ղուկասյանին պատժում են, Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: «Անցյալ տարվա հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու մտադրության մեղադրանքներով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ անազատության մեջ, մինչդեռ իր հետ ձերբակալված, նույն գործով մյուս մեղադրյալներն ազատության մեջ են»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ իրենք շարունակում են մնալ նույն կարծիքին. այն է՝ Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

«Մինչ օրս Անդրիաս Ղուկասյանի հեռախոսազանգերի և տեսակցությունների արգելքը մնում է, այդ գործով ութ մեղադրյալներ էին, որոնցից միայն Ղուկասյանն է ճաղերի հետևում: Գործով մեղադրյալ են, բայց ազատության մեջ են, եթե նախաքննության ընթացքում քննիչը գտել էր, որ շփումները պետք է բացառվեն, հիմա ինչն է խնդիրը, մենք միջնորդություն ենք ներկայացրել, սպասում ենք պատասխանի: Դատախազության մոտեցումը, որ հատկապես Ղուկասյանին թիրախավորել են, անգամ սահամանափակումները, որ կան՝ հիշեցնում են պատիժ նրա նկատմամբ»,- ասաց նա: 

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ անգամ երբ Ղուկասյանի հայրը ծայրահեղ ծանր վիճակում էր և որդուն մեկ տարի շարունակ չէր տեսել, կրկին չթույլատրեցին, որպեսզի Ղուկասյանը տեսակցի հորը: Այժմ ընթանում են Ղուկասյանի գործով դատական նիստերը, հարցաքննվում են վկաները: «Դատավորը փաստացի Անդրիաս Ղուկասյանին արգելեց վկաների ցուցմունքների հետ կապված ցուցմունք տալ, երբ ցանկացանք հարցեր տալ, նա արգելեց: Մենք ուզում էինք վկաների հարցաքննության ընթացքում տեսանյութեր դիտել և ըստ այդմ հարցեր տալ նրանց, սակայն դատավորը չթույլատեց: Գործով նոր դատախազ է ներգրավվել, մեր բացարկի միջնորդությունն էլ մերժվել է»,- հայտնեց փաստաբանը:

Լիլիթ Շաբոյան