Տուժողներն ու իրավահաջորդները վարույթից չեն հեռացվի. դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Մեկամսյա դադարից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսվեցին սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։

Դատարանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու միջնորդությանը: Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը անհասկանալի չաափանիշներով է տուժողներին ընդգրկել դատակոչի ցուցակում։ Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող գործով տուժող է ճանաչվել 228 հոգի, որոնք, ըստ Դատախազության, պետք է դատակոչվեին այս նիստին։ Սակայն դատակոչվել են ընդհամենը 102 հոգի։ Նա նաև երկու ցուցակ ներկայացրեց․ մեկում ընդգրկված են տուժող ճանաչված 126 հոգի, որոնք, սակայն դատակոչված չեն, իսկ մյուսում՝ դատակոչված 102 տուժողները։

«Կամ այստեղ տուժող ընդհանրապես չկա, կամ կա 228 տուժող։ Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է որոշվում՝ տվյալ անձը տուժո՞ղ է, թե՞ ոչ, պե՞տք է հարցաքննվի դատարանում, թե՞ ոչ», – ասաց Ալումյանը։

Մեղադրող կողմը ոչ հիմնավոր համարեց պաշտպանների ներկայացրած փաստարկները և առարկեց միջնորդության դեմ։

Լսելով պաշտպանական և մեղադրող կողմերին՝ դատարանը գտավ, որ տուժածների դատավարական կարգավիճակի փոփոխության կարիք չկա։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։
Լիլիթ Շաբոյան