Ստեղծարար փառատոն, թե՞ ժամանց դաշտում. 300 մասնակից ունեցող Լոռու փառատոնից դժգոհություններ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 2 օրերին Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը ոգևորող լուսանկարներով պատմում է սեպտեմբերի 5-ին և 6-ին անցկացված Լոռու ստեղծարար երիտասարդական փառատոնի մասին՝ նշելով, որ փառատոնին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող լավագույն մասնագետները, եղել են ժամանցային միջոցառումներ։ Մինչդեռ փառատոնին հրավիրված հյուրերից ոչ բոլորն են համաձայն, որ փառատոնի օրակարգը եղել է հագեցած այնպես, ինչպես խոստացված էր և ինչպես ներկայացվում է։

Միջոցառմանը հրավիրված «Տեռակոտա» ստուդիայի ղեկավար Նանա Մանուչարյանը Factor TV-ի հետ զրույցում պատմում է՝ և՛ հյուրերը, և՛ մասնակից երիտասարդներն օրվա մեծ մասը ոչինչ չեն ունեցել անելու։ Այսինքն, շուրջ 1 ամսվա նախապատրաստություն 2-օրյա միջոցառման համար և զբաղվածության ընդամենը 1 ժամ։ Նույնը կրկնվել է նաև փառատոնի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին։

Ի դեպ, չնայած Նանային ի սկզբանե ասել էին, որ փառատոնի կազմակերպիչը մարզպետարանն է, բայց մարզպետարանից այսօր զանգահարել և տեղեկացրել են, որ իրենք ապահովել են միայն անվտանգությունը։ Ո՛չ ձիավարժություն, ո՛չ նավակներ, ո՛չ հանդիպումներ ու վարպետաց դասեր․ բանավոր ասված ծրագրից իրականացվել են միայն կինոդիտումը և դիսկոտեկը։

Արդյոք եղե՞լ է հստակ ծրագիր և ինչո՞ւ ճամբարականները, հագեցած օրակարգի փոխարեն, ստիպված են եղել ժամանակ վատնել։ Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աննա Գասպարյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ծրագիրն իրենցը չէ, մարզպետարանն աջակցել է երիտասարդներին։ «Առաջին անգամ է, բացեր կլինեն»,- մեկնաբանում է մարզպետարանի ներկայացուցիչը՝ նշելով, որ ամեն դեպքում մասնակիցները ոգևորված են եղել։

Ի դեպ, բացի ծրագրային կազմակերպվածությունից՝ մյուս բոլոր հարցերից Նանան ևս գոհ է՝ անվտանգությունից մինչև վրանների հարմարավետություն։ Մարզպետարանը մեզ փոխանցեց նաև կազմակերպչական հարցերով զբաղվողներից տվյալներ։ Նրանցից մեկն ասաց՝ զբաղված է, այսօր հարցերի պատասխանել չի կարող։

Մյուս կազմակերպիչը՝ Լևոն Տեր-Սիմոնյանը, որը նաև մարզպետարանի աշխատակից է, նշեց՝ ճամբարի օրակարգը հիմնված է եղել իմպրովիզների վրա։ Հարցին՝ իսկ ինչու օրակարգում ներառված չեն եղել խոստացված միջոցառումները, Լևոն Տեր-Սիմոնյանն արձագանքեց՝ անվտանգությունից ելնելով։

Ե՛վ Լևոն Տեր-Սիմոնյանից, և՛ Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարից նաև հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է հատկացվել միջոցառման կազմակերպման համար և արդյո՞ք այդ գումարը մարզպետարանն է տրամադրել։ Երկուսն էլ այս հարցին չպատասխանեցին՝ նշելով, թե իրավասու չեն ֆինանսական հարցերի մասին խոսել։ Իսկ համավարակի օրերին նման մարդաշատ փառատոն անցկացնելու նպատակահարմարության մասին հարցին Աննա Գասպարյանը պատասխանեց՝ այդպիսի միջոցառումներ այսօր արդեն տարբեր մարզերում  իրականացվում են։

Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցել է Լոռու մարզի տարբեր համայնքներից 300 երիտասարդ։ Այս թիվը չի ներառում կազմակերպիչներին և հյուրերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան