Ալեք Մանուկյան փողոցի կրակոցների պատճառը գումարային վեճն էր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրեր առաջ Երևանի Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում վիճաբանություն էր տեղի ունեցել: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ եւ նշում, որ 23-ամյա երիտասարդ է կալանավորվել:

Քննչական կոմիտեն տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դեպքը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 22:32-ին, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ՝ «աջ ազդրի վ/3-ի բազմաբեկոր բաց կոտրվածք՝ օտար մարմինների առկայությամբ» ախտորոշմամբ:

Քննությամբ պարզվել է, որ 33-ամյա տղամարդը ավտոմեքենաների վաճառքի գումարային հարցերի շուրջ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի հետ:  Օգոստոսի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը 33-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, իր հետ նախապես վերցված հրացանով և ինքնաշեն պայթուցիկներով գնացել է Ալեք Մանուկյան փողոց և դարանակալել: Վերոնշյալ շենքի մոտ նկատելով 33-ամյա տղամարդուն՝ թիկունքից մոտեցել է և իր մոտ եղած հրացանով կրակոց արձակել վերջինիս ուղղությամբ՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Բակում գտնվող մի խումբ քաղաքացիներ 23-ամյա երիտասարդի գործողությունները կանխելու նպատակով նրա ձեռքից վերցրել են հրացանը, սակայն երիտասարդը, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հիշյալ վայրում գտնվող շենքերի բնակիչների և այլ անձանց նկատմամբ, իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիկները նրանց ուղղությամբ նետելու եղանակով պայթեցնելով, դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատապայթունատեխնիկական, դատաձգաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Քննչական կոմիտեն նշում է, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Երևան քաղաքի երկու բնակիչները՝ ծնված 1999թ. և 1966թ., անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ արգելանքից ազատ են արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է«:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: