«Այնպես են խոշտանգել, որ հետագայում հետքեր չմնան»․ ոստիկանները՝ ամբաստանյալի կարգավիճակում, կայացավ առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ հակագազով և մահակներով անձից ցուցմունք կորզելու գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի քանի հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս քրեական գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության երկու ծառայակիցների՝ Վաչագան Ներսիսյանին և Նարեկ Սիմոնյանին։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի ոստիկանապետն էր Ալիկ Սարգսյանը։

Factor.am-ը փորձեց նրանից հետաքրքրվել, թե արդյոք հիշո՞ւմ է նա այս դեպքը և արդյոք նման դեպքեր իր պաշտոնավարման շրջանում շա՞տ են եղել։ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման դեպք չի հիշում, ուստի հարցերի պատասխանել չի կարող։

Տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով, ոստիկանների մեղադրանքը պետք է լրացվի և նշվի նաև խոշտանգման հանգամանքը, հակառակ դեպքում նման դեպքերի կրկնությունը չի կանխվի։

Համացանցում տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացուն հակագազ հագցրել և մահակի հարվածներով ստիպում են տալ ինքնախոստովանական ցուցմունք։ Փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ ծեծից հետո տուժողը ստիպված է եղել ինքախոստովանական ցուցմունք տալ և 2.5 տարով զրկվել է ազատությունից։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժողը դատարան չէր բերվել, նա մեկ այլ քրեական գործով այժմ դատապարտված է և պատիժը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ Գործը, փաստաբանի փոխանցմամբ, թմրանյութերի շրջանառության վերաբերյալ է։ Ինչ վերաբերվում է ամբաստանյալներին, նախկին ոստիկանները նախ միջնորդեցին, որպեսզի դատարանում արգելվի նկարահանումը վերջում էլ խուսափեցին հարցերի պատասխանելուց, ասելով շոուն ավարտվել է։

Տուժողի քենին, որը ևս դատարանում էր լրագրողներին հայտնեց, թե չի հասկանում ինչ նկատի ունեն ամբաստանյալները շոու ասելով: Ասաց հստակ է,որ տուժող Արմեն Մարտիրոսյանին խոշտանգել են։ Կինը նշեց, որ իրենք ծեծի մասին իմացել են տեսանյութի հրապարակումից հետո, իսկ մինչ այդ որևէ մեկը չի բարձրաձայնել խոշտանգման հարցը, քանի որ վախեցել են։ Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի խոսքով դեպքը, որը կատարվել է 2008-ին առնչվում է պաշտոնյաներից մեկի տանից գողության փորձին, թե կոնկրետ ում տան մասին է խոսքը, փաստաբանը չասաց։

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին, ամբաստանյալների պաշտպանները հանդես կգան միջնորդություններով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան