Իրանը երբեք թույլ չի տա, որ Թուրքիան այդչափ հզորանա․ Արման Նավասարդյանը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ասուլիսով ամփոփեց պաշտոնավարման 100 օրը։ Բնականաբար, նա անդրադարձել է արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին՝ այսպիսի շեշտադրմամբ «Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե բանակցությունների։ Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում»։ Սա ինչպե՞ս կարող ենք մեկնաբանել։

– Սա կոչվում է «real politic»: Այսինքն՝ նա ասել է այն, ինչ իրականության մեջ կա՝ բանակցային ամբողջ գործընթացն իրոք մտել է փակուղի։ Բայց դասական առումով երբեք չեն ասում, որ բանակցություն այլևս չի լինելու։ Պետք է փորձել բանակցել, զարգացնել այդ ուղղությամբ հարաբերությունները, բայց այն, ինչ կա հիմա, կա։ Բայց նույնիսկ Ռիշելյոն ժամանակին ասել է, որ անգամ պատերազմող պետությունները պետք է բանակցեն։ Հիմա՝ Արայիկ Հարությունյանն ասել է այն, ինչ կա, բայց ո՛չ հայկական կողմը, ո՛չ էլ Մինսկի խումբը ընդհանրապես չի հրաժարվի բանակցային ճանապարհներ գտնելուց։ Մանավանդ, վերջերս Լավրովը նորից խոսեց այդ մասին, նորից եղան առաջարկներ, ենթադրություններ և այլն։ Տեսնենք՝ ինչպես կլինի։

– Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ Արցախի հիմնախնդիրը դեռ տասնամյակներ լուծում չի ունենալու և պետք է հնարավորինս երկար կարողանալ պահպանել ստատուս-քվոն, զարգացնել բանակը՝ մինչև հարմար աշխարհաքաղաքական իրադրություն կլինի և հնարավորություն կունենանք ինչ-որ լուծում գտնել։ Իսկապե՞ս այս իրավիճակը կարող է տասնամյակներ ձգվել։

– Ըստ երևույթին՝ այդպես է։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ այստեղ խնդիրն այն է, որ զուտ Արցախի հարցը չէ, ինչ կա բանակցային կամ ոչ բանակցային գետնի վրա։ Խնդիրն այն է, որ կա մի ամբողջ տեսություն Թուրքիայի կողմից, որ Հայաստանն ընդհանրապես չպետք է լինի, և Բաքուն էլ միացել է դրան։ Ես նորից եմ կրկնում՝ այստեղ որոշ տարածքների հանձնման կամ փախստականների վերադարձի և այլ հարցերի մասին չէ խոսքը։ Ըստ երևույթին՝ դա նկատի ունենալով է Արցախի նախագահն ասում, որ սա երկար շարունակվող գործընթաց է։ Իրոք, քանի դեռ հարմար պահ չի ստեղծվել՝ այս խնդիրը մեր օգտին լուծելու համար, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների, լավ զինվենք, և՛ ռազմական, և՛ դիվանագիտական քաղաքականություն իրագործենք տարածաշրջանում և, ընդհանրապես, միջազգային հարաբերություններում։

– Թուրք-ադրբեջանական տանդեմն ակնհայտորեն ավելի է ակտիվանում։ Անկարայի կողմից հերթական հայտարարությունը հնչեց՝ պաշտպանության նախարարի մակարդակով։ Նա, փաստորեն, հայտարարեց, որ Թուրքիան արցախյան հակամարտության կողմ է։ Ի՞նչ զարգացումների կարող է սա հանգեցնել։

– Եթե այն զարգացումն ունենա, ինչ իրենք են նախատեսում, իհարկե, բոլորովին օգտակար չի լինի։ Եվ ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ չպետք է զարգանա գործընթացը, որովհետև տավուշյան դեպքերից հետո Թուրքիան լրիվ փոխում է իր քաղաքական գործելակերպը՝ հայտարարելով, որ մասնակցելու եմ դրան, ես անդամ եմ և այլն։ Եթե հասկանանք, թե Անկարան ինչ է ուզում, ուզում է այն, որ Ադրբեջանին հնարավորինս դնի իր ազդեցության տակ և այստեղ ինքը դառնա առաջին ջութակ տարածաշրջանում և անգամ արցախյան հարցի հանգուցալուծման գործում։

– Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացման մասին է խոսել։ Նա նաև հայտնել է նոր ՍՈՒ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման բանակցությունների մասին։ Ձեր կարծիքով՝ աա որոշակի հավասարակշռություն վերականգնելու քա՞յլ է Ռուսաստանի կողմից, թե՞ պարզապես վաղուց նախաձեռնված ծրագրերի իրականացում։

– Ինձ թվում է՝ առաջինը։ Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական օգնությունը Հայաստանին, համագործակցության վեկտորն ավելի է զարգացնում։ Եվ սա, ըստ երևույթին, նաև կապված է տավուշյան պատերազմի զարգացման և թրքական քաղաքականության աշխուժացման հետ։ Որովհետև Ռուսաստանը պարզ կերպով ցույց է տալիս, որ չի կարող հանդուրժել Թուրքիայի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում, մասնավորապես՝ նաև Ադրբեջանի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան