Դա ստորաքարշություն է․ Զորի Բալայանի դպրոցն է՝ ռուսներին սովորեցնել ինչպես պաշտպանել շահերը․ Ռուբեն Մեհրաբյանը՝ Քոչարյանի պնդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 19:30
Արարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

– Պարո՛ն Մեհրաբյան, պատերազմի պատրաստվելու կոչ է անում Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսում նշեց, որ ՀՀ վարչապետի հետ եղել են առաջնագծում, քննարկել են՝ ինչպես կարող ենք դիմակայել «Ժողովո՛ւրդ, եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցությունների թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում։ Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ ոտնձգություն է կատարել»։ Իսկապե՞ս դրությունն այնպիսին է, որ բանակցություններից խոսելն անիմաստ է դարձել։

– Հին հռոմեական ասացվածք կա՝ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»։ Նախագահ Հարությունյանն ասաց այդ ասացվածքի երկրորդ մասը, ինչն առաջինի շարունակությունն է։ Այսօր մեր խնդիրը խաղաղության ապահովումն է, իսկ հակամարտության պարագայում այդ խաղաղության պահպանման երաշխիքը պատրաստ լինելն է հակառակորդի պատերազմական գործողություններին, դրանք բնում խեղդելուն և խաղաղություն պարտադրելուն հակառակորդին։ Մենք, գոնե 30 տարի այս հակամարտության փորձն ունենալով, պետք է չզարմանանք՝ ինչ է ասել պարոն Հարությունյանը։ Նա ասել է ճշմարտությունը՝ առանց դիվանագիտական պայմանականությունների։

– Անորոշ է Արցախի հարցի կարգավորման ապագան, հայտնի չէ՝ արդյո՞ք Տավուշի ռազմական գործողություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն, եթե այո, ապա ինչ օրակարգով։ Մյուս կողմից՝ ՌԴ արտգործնախարարն է հայտարարում, որ օրինակ՝ մեծ սխալ է հրաժարվելը 18 տարում ձևավորված փաստաթղթերից, ինչպիսին է Մադրիդյան փաստաթուղթը։ Նա նշում է նաև, որ բանակցողների կազմի փոփոխություն չի կարող լինել։ Այս մասով տարբեր կարծիքներ եղան՝ ում էր դա վերաբերվում՝ Արցախի՞ն, թե՞ Թուրքիայի հավակնություններին՝ դառնալ համանախագահող։ Ըստ Ձեզ՝ մոտ ապագայում կսկսվե՞ն բովանդակային բանակցություններ։

– Այսօր ընթանում են բանակցություններ՝ բանակցությունների մասին ձևաչափով, որովհետև մենք տեսնում ենք, որ դրանք շատ վատ են ընթանում։ Այո՛, մենք կողմ ենք բանակցություններին, բայց դրանք, գոնե նախագահ Արայիկ Հարությունյանի պարագայում, իրեն վերաբերող մասով դա առաջնահերթություններից չէ իր համար։ Կարծում եմ, որ բանակցությունների վերաբերյալ հարցուփորձի հասցեատերն էլ նա չէր։ Հակառակորդ պետություն Ադրբեջանը Թուրքիայի իշխանություններից ավելի ակտիվ արդարացնում է Հայոց Ցեղասպանությունը, նաև սեփական օրինակով են ցույց տվել՝ ինչպես կարելի է դա անել։ Համենայնդեպս, սովետական Ադրբեջանի ողջ տարածքը՝ բացառությամբ այն հատվածի, որ վերահսկվում է Հայոց բանակի կողմից, այսօր հայաթափվել է՝ ջարդերի ուղեկցմամբ։ Սա է Ադրբեջանի վերաբերմունքը։ Այստեղ կարևորը հետևյալն է, որ Ռուսաստանը երկակի խաղ է փորձում խաղալ այս ամենում, այսօր Ռուսաստանն ամենօրյա ռեժիմով փրկօղակ է մեկնում Ալիևի ռեժիմին, Ռուսաստանը փորձում է լուծել իր համար կարևոր հարց՝ պահել տարածաշրջանն իր վերահսկողության ներքո։

Այս իմաստով պետք է արվեն հայտարարություններ ու քայլեր, որոնք կգան սիրաշահելու Ալիևին, և Ռուսաստանը կպահպանի իր ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Բայց դա լավ չի ստացվում, Ադրբեջանի ոգևորության աղբյուրը Թուրքիան է։ Լավրովի հայտարարություններն անպարկեշտ ու մերժելի են։ Դրանցից է նաև այն, որ Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, մինչդեռ Լավրովը շատ լավ գիտի, թե ինչու չկատարվեցին այդ բանաձևերը, քանի որ Իլհամ Ալիևի հայրիկը 1993 թվականին հայ-ադրբեջանական դիմակայության ողջ պարագծով տոտալ հարձակման անցավ հայկական ուժերի նկատմամբ, որից հետո ջարդվեց նրանց ողնաշարը և դրանց փոխարինելու եկավ եռակողմ, անժամկետ համաձայնագիրը՝ կրակի դադարեցման մասին։ Ա՛յ դրա պահպանման մասին պարոն Լավրովը չի խոսում։ Լավրովին պետք է միայն մեկ բան, որ այստեղ մնա կառավարվող քաոսի ռեժիմ և կառավարման վահանակը լինի իր ձեռքին, և այստեղ բութ գործիքի դեր է խաղում Ադրբեջանը։

Լավրովն առնվազն անկեղծ չէ, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա պարոն Լավրովը փորձում է հիմարի տեղ դնել հայկական կողմին։ Ի՞նչ 18 տարվա մասին է խոսքը, երբ Մինսկի խմբի ձևաչափը ձևավորվել է դրանից էլ տարիներ առաջ, և մենք դեռ շատ մեծ շնորհակալություն պիտի հայտնենք Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությանը, որ պնդեց՝ կարգավորման գործընթացը պետք է միջազգայնացվի, և հենց այդ ջանքերի շնորհիվ ձևավորվեց այսօրվա ձևաչափը, որտեղ Ռուսաստանը 1/3-ն է ընդամենը։ Հենց սրանով է ԼՂ հակամարտությունը տարբերում հետխորհրդային բոլոր կոնֆլիկտներից։ Թող պարոն Լավրովը հիմարի տեղ չդնի ո՛չ իրեն, ո՛չ մեզ։ Բանակցողների կազմի հետ կապված Լավրովի ասածը երկակի է, բնականաբար՝ Թուրքիան չի կարող որևէ ձևով մասնակցել այդտեղ՝ ինչքան էլ ուզենա, քանի կա Մինսկի խումբը։ Լավրովի այս ասածն Ադրբեջանի նորանշանակ նախարարի հետ համատեղ ասուլիսում ուղղված էր հայկական կողմին՝ Երևանին և Ստեփանակերտին, որ մտքներովդ չանցնի, սա սիրաշահում էր Բաքվին, բայց ամենամեծ լկտիությունն այն էր, որ նա դա անում էր համանախագահների անունից։

– Ռուսաստանի մասին ռուսական ՌԲԿ հեռուսաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն է հայտնել, թե հայ-ռուսական բարեկամությունը քայքայման է ենթարկվում։ Լրագրողի դիտարկմանը, որ ինքը նախատում է իր երկրին, Քոչարյանը արձագանքել է, որ Ռուսաստանը պետք է սկսի տիրապետել փափուկ ուժի կիրառման մեխանիզմներին «Ռուսաստանում մշակված չէ իր շահերն առաջ տանելու համակարգը»։ Պարո՛ն Մեհրաբյան, ինչո՞ւ է Քոչարյանը սովորեցնում ՌԴ-ին՝ Հայաստանում ազդեցությունը մեծացնել։

– Դա Զորի Բալայանի դպրոցն է՝ ռուսներին սովորեցնել, թե ինչ է պետք անել իրենց շահերից ելնելով։ Դա ուղղակի շատ մեծ ինտելեկտի մասին չի խոսում։ Դա ստորաքարշություն է, որը կարելի է պատկերացնել, դա զազրելի է արժանապատվության տեսակետից։ Ես այդ խոսակցությունը նայեցի՝ հարցազրույց կոչվածը։ Հայ-ռուսական հարաբերությունների առումով ռուս լրագրողը շատ ավելի արժանապատիվ էր, քան նրա զրուցակիցը։ Դա խայտառակություն է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի համար, որ նա 10 տարի կառավարել է ՀՀ-ն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան