Փաշինյանն ու թիմն արեցին հեղափոխություն, դրանով իրենց առաքելությունն ավարտվել է, այլևս անելիք չունեն․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

 

-Պարոն Գորգիսյան, այսօր Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Արդեն իսկ խորհրդարանից պատվիրակություն է մեկնել՝ մասնակցելու այդ կարևոր միջոցառմանը։ Որքանով տեղյակ եմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը չի հրավիրվել։ Ինչո՞ւ։

-Նախ շնորհավորեմ ամբողջ հայությանն անկախության ընդունման և դրանից բխող բոլոր հաղթանակների համար։ Արցախին և բոլորիս, ովքեր իրենց համարում են Արցախի զինվոր՝ ուժ, եռանդ, կորով, որպեսզի մենք բոլորով կարողանանք Արցախի հարցը ճիշտ, հայանպաստ լուծման բերել։ Գիտեք, մենք մի արատավոր երևույթի ենք ականատես դառնում, երբ նոր իշխանությունները, հեղափոխությամբ, ժողովրդի ձայնով, կարծես թե, իշխանության եկած մարդիկ սկսել են իրենց նույնականացնել պետության հետ։ Եվ սա դրա վառ ապացույցն է, թե պետությունն իրենք են։ Երբ հուլիսյան դեպքերը եղան, մենք չնայեցինք՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, և մեր բոլոր լծակներն օգտագործում էինք, որպեսզի աշխարհին ներկայացնենք, որ Ադրբեջանը դիմել է սադրանքի։ Բայց երբ գալիս է հաղթանակները նշելու ժամանակը՝ դա միայն իշխանության հաղթանակն է։

-Ընդդիմադիր դաշտում, կարծես թե, համախմբում է տեղի ունենում։ ԲՀԿ ղեկավարն էլ կառավարության փոփոխության մասին էր խոսում։ Դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք։

-Դեռևս չկա այն հանրային պահանջը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից։ Իհարկե, շատ են դժգոհությունները տարբեր նախարարներից, բայց Փաշինյանի թիմը պրոպագանդայի բոլոր մեթոդներով կարողացել է հասնել նրան, որ հանրության մի մասը նույն բառերով ասում է՝ դե, 30 տարվա քանդածը 2 տարում չես կառուցի։ Այսպիսի միֆերով իշխանությունը փորձում է իր ապիկարությունն արդարացնել։ Փաշինյանն ու թիմն արեցին հեղափոխություն, դրանով իրենց միսիան ավարտվել է, այլևս անելիք չունեն։ Նրանք կառուցողներ չեն և ամեն օր ցույց են տալիս դա։

-ԲՀԿ ղեկավարի հանրահավաքին կմիանա՞ք, թե ոչ։

-ԲՀԿ-ից առաջարկ չենք ստացել՝ միանալու հանրահավաքին։ Եթե լինի՝ անպայման կքննարկենք։ Բայց ես վստահ չեմ, որ այդ հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին է։ Կարծեմ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին է, մամուլից այդպես եմ տեղեկացել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան