Մալաքյան եղբայրները բազմաթիվ վնասվածքներ ունեն, տուժած ոստիկանները՝ ոչ․ ֆուտբոլիստների պաշտպանը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու համար ձերբակալված ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների անազատության մեջ մնալու 72 ժամը լրացել է, 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել նրանց։

Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, ծեծել են օգնության ժամանած ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին, կամ ինչպես նրանց պաշտպանն է ասում՝ իրավապահ մարմիններից գրեթե բոլոր ներկայացուցիչներին։

Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանի խոսքով՝ մեղադրանքն առնվազն անհասկանալի է։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Factor.am-ը հայտնել էր, որ Կասկադում ոստիկանների և ֆուտբոլիստների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառը եղել է ֆուտբոլիստներից մեկի մեքենայի կայանումը։ Միջադեպի ընթացքում, ըստ ոստիկանության, բռնություն է գործադրվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, սակայն, ըստ փաստաբանի, տուժողներից ոչ մեկը մարմնական վնասվածք չունի։ Փոխարենը՝ Մալաքյան եղբայրներն ունեն բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, գլխի և մարմնի այլ հատվածներում, նրանց պաշտպանը չի մեկնաբանում, թե այդ վնասվածքները ֆուտբոլիստները ստացել են դեպքի վայրում, թե խոշտանգվել են ոստիկանական բաժանմունքում:

«Ինչ վերաբերում է Մալաքյանների վնասվածքներին դրա վերաբերյալ, կարծում եմ, օբյեկտիվ քննություն կարվի, ես չեմ ուզում հիմա որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, ասել՝ սա խոշտանգում է, թե՝ ոչ, երբ ժամանակ գա մենք մանրամասներ կհայտնենք հանրությանը»,- նշեց փաստաբանը։

Միքայելյանն անհանգստացած է Մալաքյան եղբայրների հետագա ճակատագրով, ասում է, որ պետք է հաշվի առնել նաև նրանց անցած ճանապարհը։

Քննչական կոմիտեից դեպքի մասին հայտնում են, որ քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ ֆուտբոլիստներին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու դեպքում ԼՀԿ պատգամավորները պատրաստ են ներկայացնել անձնական երաշխավորություն։

Հավելենք նաև, որ հայ մի շարք ֆուտբոլիստներ իրենց էջերում հայտարարություն են տարածել՝ իրենց զորակցությունը հայտնելով անազատության մեջ գտնվող իրենց երկու ընկերներին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան