Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում անաշխատ եկամուտների ստացմամբ առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է դատարան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ավարտվել է Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված ենթադրյալ կոռուպիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

«2019թ, ապրիլի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է  Շիրակի մարզային քննչական վարչությունում, հիմնավորվել է, որ «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ն  անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով, դպրոցի թվով 5 աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում պարբերաբար, որոշակի ընդհատումներով ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, դպրոցի փոխտնօրեն Գ.Մ.-ի և հաշվապահներ Ս.Գ.-ի ու Ա.Մ.-ի օժանդակությամբ, աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարման տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ աշխատակիցների կողմից նշված ժամանակահատվածում կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա այդ կեղծ փաստաթղթերը հաստատվել են, ինչի հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակիցների  անվամբ հաշվարկվել ու որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր խոշոր չափերի՝ 2.162.618 ՀՀ դրամ   գումար: Արդյունքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է նշված չափերով գումարը և կատարվել է պաշտոնեական կեղծիք։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 14 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 13 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Հաշվապահներերից մեկին մեղադրանք է առաջադրվել 11 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 8 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։

Առաջադրված մեղադրանքներում նշված անձինք ընդունել են իրենց մեղքը, նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ե.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված  գույքային վնասը։

Շիրակի մարզի դատախազությունում հաստատվել է նշված 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: