Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Լուրեր

09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:

«Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի դպրոցներից մեկի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և իրա­կա­նացնելով կազմակերպական-տնօրին­չա­կան ու վար­չա­տնտեսական գործա­ռույթ­ներ, տնօրինելով իր իրավասության սահմաններում կազմակեր­պության ֆինանսական միջոցները, հանդի­սա­նալով պաշ­տո­նատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգ­տա­գործելով, խաբեութ­յամբ ուրի­շի զգալի չափերով գումարներին տիրանալու նախ­նա­կան դիտավորությամբ, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմա­կեր­պությունում որ­պես խոհարարի օգնական աշխա­տան­քի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատա­վարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնե­լով՝ իրա­կան աշխատավարձի փո­խա­րեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս` մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առ­ձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատա­վարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:

Այնուհետև, դպրոցի տնօրենը, 37-ամյա խոհարարի օգնականի կողմից ՀՀ Լոռու մարզպետարանի աշխա­տակազմի Թումանյանի սո­ցիա­լական ծառա­յութ­­յան տարած­քային գործակալություն ներ­կայացնելու և այդ կերպ նրան ընտանիքների անա­պա­հովության գնահատման համա­կար­գում ընդգրկելուն օժանդա­կելու ու վերջինիս ընտանի­քին հավել­յալ եկամուտներ ապահովելու անձնական այլ դրդումնե­րով, նույն կազմակերպության 65-ամյա հաշվապահի հետ, 2016թ. մարտին կազմել, հաստատել և իրենց ստորագ­րութ­յուններով վավե­րաց­րել են իրավունք վերապահող, պաշտո­նեա­կան փաստա­թուղթ հանդիսա­ցող՝ իրավաբա­նա­կան նշա­նակություն ունեցող փաստեր հավաս­տող, բո­վան­դակությամբ կեղծ տեղեկանք, որում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառել 37-ամյա  խոհարարի օգնականի աշխատավար­ձի չա­փի վերաբեր­յալ: Արդյունքում՝ վերջինս ընդգրկ­վել է ընտանիքների անա­պա­հո­վութ­յան գնահատ­ման համակարգում և ձեռք բերել նպաս­տի իրավունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդգրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: