Սահմանամերձ գյուղերի փոքրիկների հոգսերը՝ սեպտեմբերին ընդառաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի տներն ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր է բաժանում։ Այստեղ սովորել  են ապրել  վտանգի հետ կողք կողքի։ Բերքաբերը, որն այդպես է անվանվել Ջողազի ջրամբարի կառուցումից հետո, շնորհիվ  ոռոգման, աչքի է ընկել իր հարուստ բերքով։ 91 թվականից ի վեր, սակայն,  գյուղի շուրջ 900 հեկտար այգիներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Ջողազի  ջուրն էլ բերքաբերցիների համար դարձել է անհասանելի։ Ջրի ափին գտնվող գյուղում նաեւ խմելու ջրի խնդիրն է սուր։

Սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Փաշիկ Աղամյանը նշում է՝ գյուղում անապահով ընտանիքները   շատ են եւ սեպտեմբերին ընդառաջ նրանց համար դժվար է ուսումնական պարագաներ ձեռք բերելը։

«Մեր գյուղում անապահով ընտանիքներ շատ կան,բայց շատ երեխա ունեցողները քիչ են։ Հիմնականում մի ընտանիք կա, որը 8 երեխա ունի։ Մեկը բանակում է, մյուսն էլ հեսա գնալու է բանակ, 6 երեխաներից 5-ն էլ դպրոցական են։ Հնարավորություն չունեն, աշխատանք չունեն, որ աշխատեն։ Սեպտեմբերի 1-ի առթիվ մեծ գումարներ են պետք, որ նրանք հագուստ առնեն, գրենական պիտույքներն էլ դժվար է առնել»,- ասում է փոխտնօրենը։

«Դեռ ոչ մի բան չեմ գնել։ Մինչև փոքրի ծնվելը մի երկու տեղ դիմեցինք, որ օգնեն, բայց ոչ մի բան։ Ընդհամենը 50 հազար դրամ նպաստ ենք ստանում, էն էլ՝ չգիտեմ, ուտելիքի տամ, պարտքի տամ, երեխեքի որ մի շորն առնես։ Ընդհամենը կարող եմ 2 շոր առնել, մեկի համար ընդհանուր չեմ կարող առնել։ Մի քանի հատ այծ եմ պահում, էտա իմ զբաղմունքը, մեկ էլ մի փոքր հողակտոր ենք մշակում `հենց թուրքի պոստի դեմ դիմաց, եթե հանգիստ է լինում իրավիճակը, գնում ենք, եթե կրակոցներ է սկսվում՝ վախենում ենք գնանք․ կկարկեն, չեն կրակի»,- մեզ հետ զրույցում պատմում է 8 երեխաների հայր Սամվել Աղբալյանը։

Տավուշի մարզի  Բաղանիս  գյուղն ունի 853 բնակիչ։ Սահմանամերձ այս համայնքում մարդկանց հիմնականզբաղմունքըանասնապահություննու հողագործությունն է։ Ոմանց եկամտի աղբյուրն էլ արտագնա աշխատանքն է։

Բաղանիսցի Լենա տատը ապրում է <փարոսով> և որդու հետ մեծացնում է չորս անչափահաս թոռներին։ Վերջիններս, իրենց փոքրիկ ուսերին մեծ բեռ վերցնելով, ամեն կերպ փորձում են օգնել մեծերին։

«Երեխեքը գնացել են դաշտ`մոշ բերեն, հոն բերեն, որ ծախեն։ Էն ասֆալտի ծայրին,էն որ գնում են- գալիս են քաղաքի ժողովուրդը, այ ընդեղ ծախեն, որ ապրենք։Երեխեքը դպրոց են գնում, մենակ տետրակներ չեն տալիս` գիրք տալիս են, էդ մի բանով օգնում են։ Բայց ուրիշ ոչ մի բան… Դպրոց պիտի գնան, տուժել եմ, մի քիչ պարտք եմ արել, որ երեխաների համար շոր առնեմ, որ ուղարկեմ դպրոց:  4 երեխա եմ դպրոց ուղարկում, մեծ գումար է պետք:Սպարտիվկայա պետք`շալվար, բոթասներ են ուզում, սպորտինն առանձին են ուզում, էն մյուսն առանձին են ուզում»․- նեղվում է Լենա տատը։

Իսկ նրա թոռնուհին՝  15  տարեկան Մարինեն ժպտալով ասում է․< Անցած տարվանից յուբկան ունեմ, պետք է սառոչկան առնեմ, կոշիկն էլ ունեի>։

Լենա տատի հարևանը հինգ ամիս է, ինչ վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից։ Կովիդ 19-ը առաջին չվերթով իր հետ Հայաստան է բերել Ռուսաստանում գումար վաստակող Բեգլարյանների ընտանիքին։ Ասում են՝ սահմանամերձ գյուղում աշխատանք չկա, նպաստն ընտանիքը պահելու միակ միջոցն է։

Մանկությունը Դովեղում ու Նոյեմբերյանում անցկացնող 12-ամյա Սերոբն աշխատանքային ժամերին սարերում է լինում։ Ընտանիքը սուր սոցիալական խնդիրներ չունի, սակայն երեխան իր ապրուստի միջոցը ցանկանում է վաստակել ինքնուրույն․ օգնում է տատին, օգոստոսյան վաստակը պատրաստվում է տրամադրել դպրոցական հագուստ ու գրենական պիտույքներ ձեռք բերելուն։

«Տատիկս մեծ է, շատ է չարչարվում, դրա համար էլ օգնում եմ իրեն։ Սահմանամերձ գյուղերում շատ է աշխատանքի պակասը, դրա համար էլ մեծամասնությունը անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ է փող աշխատում։Առավոտը գալիս եմ սար` տատիկիս եմ օգնում, ապրանքը տանում եմ հանդը, գալիս եմ:Տատիկիս օգնում եմ `գոմը մաքրում եմ, հորթերին տանում եմ ջուր եմ տալիս, խոզերին՝ կեր, փայտ եմ կոտրում։ Սպասում եմ ժամը գա, գնում եմ կովերին հանդից բերում եմ`կթում ենք, կաթից մածուն ու պանիր ենք ստանում, ծախում ենք ու դրանով էլ գրենական պիտույքներ ու հագուստ ենք առնում։Էդ ամեն ինչը հասցնելու համար արթնանում եմ առավոտյան `ժամը 5-ին»․- պատմում է Սերոբը։

«Երեխեքը շատ են ինձ օգնում `անասուններ պահելու համար։ Որ պահենք անասունները, կարողանանք իրենց համար հագուստ առնել, կոշիկ առնել, որ կարողանան դպրոց գնալ, պարտեզ գնա»,- գովասանքով նշում  է Սվետա տատը։

Մոտ մեկ  ամիս է անցել, ինչ ադրբեջանական  հրաձգության տակ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները ապաստարաններում էին գիշերում։ Այդ օրերին սոցիալական ցանցերում տարածվում էին  տավուշեցի փոքրիկների նկարներն ու   նրանց աջակցելու կոչեր հնչում։ Այսօր սահմանին հանգիստ է, սահմանից հեռու ապրողների  ուշադրությունն էլ՝ այլ խնդիրների վրա է կենտրոնացած։

Անի Նահապետյան

Նանե Իսրայելյան