ՍԴ դատավորների գանգատն ուղարկվել է ՄԻԵԴ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի  իրավունքների խախտման վերաբերյալ գանգատն արդեն ներկայացվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՄԻԵԴ-ում ՍԴ դատավորների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Մենք ունեինք ժամկետ գանգատը լրացնելու և ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին։ Մինչ նախատեսված ժամկետը փաստաթղթային փաթեթը լրացված գանգատով ներկայացվել է դատարան։ Դատարանը գրությունը ստանալուց հետո հաստատում է և հետագա գործընթացի առնչությամբ տեղեկություններ կտա՝ թե ինչ ընթացակարգով և ինչ ժամկետներում է գործը քննվելու»,- նշեց Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ գանգատը վերաբերում է Կոնվենցիայով երաշխավորված 5 հոդվածի խախտումներին․

«Դատարանի մատչելիության իրավունքի խախտում, քանի որ սահմանադրական փոփոխությունների միջոցով լիազորությունները իրենց կամքին հակառակ դադարեցնելով չի ապահովվել դատական պաշտպանության երաշխիքը։ Խախտվել է նաև դիմումատուների մասնավոր և մասնագիտական կյանքը, քանի որ սահմանադրական փոփոխությունները չեն եղել օրինական, իրավական։ Խախտվել է Կոնվենցիայով նախատեսված օրինականության սկզբունքը։ Դրանք նաև չեն հետապնդել իրավաչափ նպատակ։ Առկա է եղել խտրականություն, միջոցառումները թիրախավորվել են Սահմանադրական դատարանի դատավորների դեմ, և այս տարբերակված մոտեցման դեպքում չկա որևէ ողջամիտ կամ լեգիտիմ հիմնավորում։  Բարձրաձայնվել են նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցերը, Հայաստանում իրավական պաշտպանության միջոցների բացակայության խնդիրը»,- նշեց Սահակյանը։

Վերջինիս  պնդմամբ՝  պետությունը կոնվենցիայով նախատեսված սահմանափակումները  ոչ իրավական նպատակներով է օգտագործել: «Այսինքն՝ թեև մարդու իրավունքներին առանձին դեպքերում կարելի է միջամտել՝ օրինականությունը պահպանելով և որոշակի իրավաչափ նպատակներից ելնելով, մենք կարծում ենք, որ պետությունը իր այդ հայեցողությունը չարաշահել է և օգտագործել է ոչ իրավական նպատակներով, որոնց մեջ կան նաև քաղաքական նպատակներ»,- նշեց Սահակյանը։