Ասֆալտ բետոնի գործարանից 2 միլիոն դրամի մալուխ էին գողացել․ Գավառի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

16.11.2026 | 15:19
Կալլասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
Բոլորը

Հուլիսի 22-ին ոստիկանության Գավառի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։

«Մի խումբ անձինք մտել էին տեղի ճանապարհաշինարարական ընկերության ասֆալտբետոնի գործարանի տարածք ու գողացել սարքավորումների մալուխներ։ Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել էր մոտ 2 միլիոն դրամի վնաս։ Հանցագործությունը բացահայտելու, ինչպես և հանցանքը կատարած անձանց ինքնությունը պարզելու միջոցառումները օրեր տևեցին։ Բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը, և օգոստոսի 24-ին հանցագործությունը բացահայտվեց։ Լոռու և Գեղարքունիքի մարզում բնակվող տղամարդիկ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում: