Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 51-ամյա բնակիչը 2020թ. մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ջեռուցման համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի «Մոտկորի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնի տարածք և բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել տարբեր տեսակի ծառեր:

Այնուհետև, իր 24-ամյա ընկերոջ ավտոմեքենայով փայտանյութը տեղափոխել է Լոռու մարզի Լորուտ վարչական շրջանի տարածքում գտնվող կարի գործարանի տարածք` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս: 2020թ. մարտի 5-ին, 51-ամյա բնակիչը իր վերոնշյալ ընկերոջը հավաստիացրել է, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ունի համապատասխան փաստաթուղթ, նրա հետ միասին նույն գործարանի տարածքից փայտանյութը բեռնել են իրեն պատկանող «Զիլ 130» համա¬րանիշի բեռնատար ավտոմեքենան, որից հետո միայնակ ուղևորվել է դեպի Վանաձոր քաղաք:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենան կանգնեցվել է, ենթարկվել ստուգման և, փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաղթերի բացակայության պատճառով, տեղափոխվել Ոստիկանության տուգանային հրապարակ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: