Ալիևի իշխանությունը ռուսամետ է․ եթե հեռանա՝ Ադրբեջանում խիստ հակառուսական ռեժիմ կհաստատվի․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

 

-Պարո՛ն Մելիքյան, երեկ պաշտոնական այցով Մոսվկվայում էր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Բանակցություններից հետո ասուլիս է կայացել, որտեղ ուշագրավ հայտարարություններ կան։ ՌԴ արտգործնախարարն ասել է՝ անընդունելի է Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը։ Գիտենք, որ ՀՀ-ն է առաջ քաշում Արցախը բանակցություններում ներգրավելու հարցը, Թուրքիան էլ հավակնություն ունի համանախագահության կազմ ընդգրկվելու։ Դուք տեսա՞ք Լավրովի խոսքում փորձ՝ թիրախավորելու Հայաստանը՝ որպես պետություն, որը նպատակ ունի իրականություն դարձնել Արցախի վերադարձը բանակցությունների սեղան։

-Իհարկե, կարելի է նման բան տեսնել, դրանից պետք չէ վախենալ։ Պետք է հաշվի առնենք հետևյալը, որ ադրբեջանցի նախարարն առաջին անգամ էր պաշտոնական այցով Մոսկվայում։ Նկատենք, որ Մոսկվան շահագրգիռ է իր ազդեցությունը պահպանելու ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում։ Ուստի, նա կարող է որոշակի ռևերանսների դիմել՝ ադրբեջանական կողմի պաշտոնեական փոփոխությանն աջակցելու տպավորություն ստեղծելու համար։ Մենք պետք չէ, որ դա անտեսենք և պետք է հասկանանք, թե որքանով դա կարող է լուրջ լինել։ Ընդհանուր առմամբ, դատելով՝ պարոն Լավրովի պահվածքից, պաշտոնական Մոսկվան շահագրգռված է բանակցությունների վերսկսկմամբ, բայց ամենևին հույս չունի, թե այդ բանակցությունները կարող են առարկայական բնույթ ձեռք բերել և իրական արդյունքի հանգեցնել խաղաղ կարգավորման տեսանկյունից առաջիկա տարիների ընթացքում։ Ես կարծում եմ, որ ռուսական կողմը փորձում է պահպանել իր ազդեցությունը, ներուժը Հարավային Կովկասում՝ թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ բալանսավորված հարաբերություններ կառուցելով, նաև՝ օգտագործելով հակամարտության առկայությունը։

-Արցախի հարցում Ռուսաստանը ցույց է տալիս նախաձեռնողականություն։ Մինչև Թավշյա հեղափոխությունը, կարելի է ասել՝ ավանդական էին դարձել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու Պուտինի մասնակցությամբ հանդիպումները ՌԴ-ում։ Պետք է խնդրեմ գնահատեք ՌԴ-ի իրական հավակնությունները և նպատակը Արցախի հարցում։ Դուք նշում եք՝ փորձում է ազդեցությունը պահպանել երկու կողմի վրա, կարևո՞ր է նրա համար Արցախի հարցումը։

-Անուշտ կարևոր է, բայց այն պայմաններով, որ կապահովվի Ռուսաստանի ռազմաքաղաքկան ազդեցությունը Հարավային Կովկասում։ Մենք պետք է ելնենք այն հանգամանքից, որ ալիևյան ընտանիքի իշխանությունն Ադրբեջանում ռուսամետ իշխանություն է, և եթե այդ ընտանիքը հեռանա իշխանությունից, վստահ եմ, որ Ադրբեջանում խիստ հակառուսական ռեժիմ կհաստատվի՝ ազգայնական, գուցե՝ կրոնական ելևէջներով, բայց խիստ հակառուսական։ Ալիևներն իրենց քաղաքականությամբ ռուսամետությունը կամ ռուսամետության տպավորությունը պահպանում են, և այդ առումով նրանք նրանք շատ կարևոր են Մոսկվայի համար, ինչքան ասենք՝ Նազարբաևը Ղազախստանում, կամ Ուզբեկստանի ու Ղրղզստանի իշխանությունները։ Դրանք բոլորը թյուրքախոս պետություններ են, որոնցում Թուրքիայի ազդեցությունը վերջին 20 տարիներին էապես աճել է և այնտեղ իշխող կլանները, կապված լինելով Ռուսաստանի հետ, ստիպված են հաշվի նստել իրենց բնակիչների ազգայնական տրամադրությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան