Մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցվել է քրգործ՝ 5 տարբեր հոդվածով. ՊՆ խոսնակ
Հասարակություն
26.08.2020 | 15:54«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: