Սանատորիա չենք ուզում, բայց մարդու արժանապատվությունը չպիտի նսեմացվի․ Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:13
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
Բոլորը

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը մեծացնելու և արդյունք ստանալու վերաբերյալ շարունակաբար քայլեր պետք է ձեռնարկվեն։ Այս մասին այսօ քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Առաջին հերթին ՔԿՀ-ների փակվածության աստիճանը նվազեցնել, ՔԿՀ խնդիրների մասին բարձրաձայնելը պետք է խրախուսվի, որի համար լրագրողների մուտքը պետք է ապահովել։ Իհարկե լրագրողներին պետք է կրթել, թե փակ հաստատություններում գտնվող անձանց խնդիրների լուսաբանման տեսակետից ինչ էթիկական նորմեր կան։ Մենք չենք ասում միանգամից բացեք, ո՛չ, դրա համար համապատասխան ընթացակարգ կա, բայց պետք է գրագետ մոտենալ։ Եթե ՔԿՀ-ում գտնվող անձինք, աշխատողները շարունակում են չբարձրաձայնել առկա խնդիրների մասին՝ մտածելով, որ կարող են խնդիրներ ունենալ, նշանակում է իրավիճակը չի փոխվի»,- նշեց Սաքունցը։

Վերջինիս խոսքով՝ պատգամավորները, որպես պառլամենտական վերահսկողություն իրականացնող անձինք, պետք է հաճախակի այցեր կատարեն ՔԿՀ-ներ:

«Ոչ մեկը երաշխիք չունի, որ ՔԿՀ-ում չի հայտնվելու։ Այնպիսի պայմաններ են պետք, որ երբ մարդն այնտեղ հայտնվի, երաշխավորված լինի, որ նրա արժանապատվությունը չի նսեմացվելու։ Սանատորիա չենք ուզում, բայց մարդու արժանապատվության նկատմամբ նվաստացում չպետք է լինի»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։