Շիրակում կորոնավիրուսից  մահվան առաջին դեպքն է  գրանցվել  բուժաշխատողների շրջանում․ կրտսեր բուժաշխատող է մահացել

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ մարզում կորոնավիրուսից մահվան 39 դեպք է արձանագրվել։ Մահվան վերջին դեպքը բուժաշխատողների շրջանում է գրանցվել։ Կրտսեր բուժաշխատող է մահացել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց  Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

«Գյումրիից է մահացածը, կրստեր բուժաշխատող է, սանիտար է։  Տեղափոխվել է Երևան, այնտեղ  է մահացել»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Նա նշեց, որ Շիրակի մարզում բուժաշխատողների շրջանում սա մահվան առաջին դեպքն է, մահացածն էլ  ունեցել է  նաև ուղեկցող հիվանդություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսից մահվան դեպքեր մի ընտանիքում էին գրանցվել․ մահացել էին մայրն ու նրա 30-ամյա որդին։

Նախորդ օրերի համեմատ էլ  մարզում վարակվածների թվի փոքր ավելացում կա։ Օգոստոսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 41 բնակիչ է բուժվում։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9332 նմուշառում, որից 2978-ը Շիրակի մարզում: Օգոստոսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 517 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Նշենք, որ  Գյումրիում կորոնավիրուսի  նոր բռնկում էր  գրանցվել «Երեխաների տուն» մանկատանը։ Կորոնավիրուսով են վարակվել 6 երեխա ու 7 աշխատակից։ Լեյլի Ասլանյանի խոսքով՝ հիվադների վիճակը կայուն է, մարզում էլ վարակի բռնկման  նոր օջախ չկա։ Ըստ պատասխանատուի՝ մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային  իրավիճակը կայուն է։

Հավելենք, որ կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։

Էմմա Չոբանյան