Ինչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի»-ի նիստում․ Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, ընդհանուր արժեքային մոտեցումներ ենք քննարկել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Մակունցը շեշտեց, որ ՍԴ դատավորների թեկնածուների հարցը չի քննարկվել. «Խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ։ Պատգամավորներն իրենց կարծիքը կարտահայտեն փակ, գաղտնի քվեարկությամբ»։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության երկարացման հարցը, խմբակցության ղեկավարը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի թեմային անդրադարձ եղել է, իսկ արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ վերջին տեղեկությունը Տիգրան Ավինյանի հայտարարությունն է։

Հիշեցնենք, որ պարետը նշել էր, որ արտակարգ դրության ժամկետը այլևս չի երկարաձգվելու։

«Նիստը եղել է փակ, այդ պատճառով բոլոր մանրամասները չեմ կարող հայտնել։ Հանդիպմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցության գրեթե 90 տոկոսը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից մեկը»,- եզրափակեց Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում: