Վարակի  նոր օջախ Գյումրիում․  «Երեխաների տուն» մանկատան 7 աշխատակից ու 6 երեխա վարակվել են կորոնավիրուսով

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։  Կորոնավիրուսով են վարակվել 6 երեխա ու 7 աշխատակից։  Այս մասին մեզ հետ զրույցում  հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա հավելեց, որ սաներն ու աշխատակիցները հոսպիտալացված են, չնայած, որ հիվանդությունը, բացի  մեկ աշխատակցից, նրանց մոտ անախտանիշ ընթացքով է։ Քանի որ այս հաստատությունում գտնվող երեխաները հիմնականում առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեն, դրա  համար որոշվել է նրանց հոսպիտալացնել։

«Երեխաները տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանցից 2-ը գտնվում են Արաբկիրում, 4-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Հոսպիտալացված երեխաներին խնամում են դրական ախտորոշված 7 աշխատակիցներից 4-ը։ Չնայած որ երեխաների մոտ որևէ տեսակի սիմպտոմ դեռ չկա և հույս ունենք  չի լինի, այս պահին մտավախություն ունենք միայն մեկ աշխատակցի առողջության հետ կապված, ում մոտ ախտորոշվել է նաև թոքաբորբ։ Մյուսները ասիմպտոմ են տանում հիվանդությունը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Մանկատունն  աշխատում է փակ ռեժիմով։ Քանի որ երեխաները ներս  ու դուրս  չեն անում, ստացվում է, որ վարակվել են աշխատակիցներից։

«Մեր հաստատություններում 14-օրյա հերթափոխով են աշխատում և ամեն հերթափոխը հանձնելիս և հերթափոխի մտնելիս, բոլորը թեստավորվում են։ Եվ քանի որ բոլորը ասիմպտոմ են եղել, հենց հերթական թեստավորման  արդյունքում են ի հայտ եկել դրական թեստերը։ Այս պահին հաստատությունում աշխատում են  օգոստոսի 21-ին հերթափոխի մտածները։  Իրենք բոլորը առողջ են, հաստատությունում եղած բոլոր երեխաները առողջ են»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Նշենք նաև,որ տարեսկզբի տվյալներով՝ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը մինչև 10 տարեկան 125 երեխա  է խնամվում։

Հավելենք նաև, որ վերջին տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։
Մարզում  տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 525 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 39 դեպք:

 

Էմմա Չոբանյան